Մաքրություն

20.04.2020
Ինչպես մաքրել գորգի վրայի կեղտբծերը դիտվել է 599

Ինչպես մաքրել գորգի վրայի կեղտբծերը

Գորգի վրայից ճարպի կեղտաբծերը մաքրելու համար , այն պետք է շփել բենզինի մեջ թրջած փայտի խոշորահատիկ թեփով, իսկ այնուհետև կեղտաբծի վրա այդ թեփից շաղ տալ և որոշ ժամանակ այդպես թողնել:

Թանաքի հնացած կեղտաբծերը գորգի վրայից կարելի է մաքրել բնափոխված սպիրտով, լիմոնի հյութով կամ լիմոնաթթվով (մեկ բաժակ տաք ջրին' 1 թելի գդալ): Երկու դեպքում էլ պետք է բամբակը տվյալ հեղուկով թրջել և դնել կեղտաբծի վրա: Մաքրված տեղը լվանում են օճառաջրով և քաթանե լաթով շփելով լավ չորացնում :

Ժամանակի ընթացքում գույնը գցած և խունացած գորգերը մաքրում են հացահատիկի տաք թեփով: Որպեսզի գորգը փայլ ստանա, այն պետք է մաքրելուց հետո շփել դենատուրատով :

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m