Մաքրություն

27.05.2020
Ինչպես մաքրել նկարները դիտվել է 1116

Ինչպես մաքրել նկարները

Յուղաներկ նկարները ծածկում են ջրով թրջած (լավ է անձրևաջրում) սպիտակ շորով, 3-4 ժամ այդպես թողնում են, այնուհետև չորացնում են և վուշի յուղի մեջ թրջած քաթանի լաթով թեթևակի շփում: Սպիտակ տեղերը թրջում են ջրածնի պերօքսիդով, իսկ հետո լաթով շփում են:

Խորհուրդ չի տրվում նկարները մաքրել բենզինով, սպիրտով, սկիպիտարով, օճառով:

Ինչպես լվանալ հայելին

Մեկ բաժակ ջրում պետք է լուծել ճաշի մեկ գդալ գինու քացախ և 20 գր․ ծեծած կավիճ։ Խառնուրդին եռացնել, իսկ երբ այն սառշի, որոշ ժամանակ թողնել, որ պարզվի և հայելին շփել մաքուր հեղուկի մեջ թրջած զամշով, լաթով կամ լրագրի թղթի կտորով:

Ինչպես լվանալ պատուհանի ապակիները

Պատուհանի ապակիները կարելի է լվանալ ջրով, որի մեջ ավելացվում է անուշադրի սպիրտ կամ օղի (10 մաս ջրին' 1 մաս սպիրտ): Ապակին լվանալուց հետո այն չորացնել լաթով, ճմլած փափուկ թղթով, լավ է լրագրի թղթով։

Կարելի է նաև պատուհանին մանր աղացած կավճի լուծույթ քսել և, երբ կավիճը չորանա, այն մաքրել մի կտոր փափուկ թղթով:

Կա նաև մի երրորդ միջոց, լաթը թաթախել վուշի ձեթի մեջ և նրանով ապակիները մաքրել, իսկ այնուհետև, ձեթը ապակիների վրայից սրբել բրդե գործվածքով կամ ծծան թղթով։

Պատուհանի ապակիները սառույցից մաքրելու համար անհրաժեշտ է դրանք լվանալ աղի թունդ լուծույթով: Այդ դեպքում ապակիների սառույցը արագորեն հալչում է: Հալած սառույցը մաքրում են սառը ջրով, իսկ հետո ապակիները և պատուհանի գոգը չորացնում են չոր շորով :

Ինչպես լվանալ դռները եվ պատուհանների

Յուղաներկով ներկված դռները և պատուհանների շրջանակները պետք է լվանալ առանց օճառի, մեկ լիտր գոլ ջրին ավելացնելով 1 գդալ անուշադրի սպիրտ: Սոդան և օճառը ներկի գույնը խունացնում են: Ջրի և անուշադրի սպիրտի խառնուրդը մաքրում է կեղտը և ներկին փայլ է տալիս։ Լվանալուց հետո դռները կամ պատուհանների շրջանակները պետք է լավ չորացնել, այլապես դեղին բծեր կառաջանան:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m