Մայրություն

03.07.2020
Չբերություն դիտվել է 1280

Չբերություն

Ամուսնական զույգը չբեր է համարվում այն ժամանակ, եթե երկու տարվա կանոնավոր սեռական կյանքի դեպքում առանց որևէ հակաբեղմնավորման միջոց և մեթոդ կիրառելու, կինը չի կարողացել հղիանալ: Տարբեր երկրներում կատարված վիճագրական հետազոտությունները ցույց են տվել, որ եվրոպական երկրներում չբեր ամուսնությունների թիվը կազմում է 10-13 %:

Աշխատանքի փորձից մեզ հայտնի է, որ մեծ մասամբ անզավակ ամուսինները գտնում են, որ դրա պատճառը կինն է: Վերջինս ինքն էլ է համոզված, որ իր ամուսինը առողջ է, և դրա համար դիմում է գինեկոլոգի' իրեն հետազոտելու խնդրանքով:

Իսկ ամուսինները կարծում են, որ արական սերմնաբջիջների առկայությունը (սերմնահեղուկը) արդեն հղիությունը ապահովելու ամուսնու ընդունակության ապացույցն է: Սակայն դա սխալ կարծիք է: Տղամարդու սերմնաբջիջները լիարժեք են թե ոչ և ընդունակ են արդյոք բեղմնավորելու իգական սեռական սերմնաբջիջները, հարցի պատասխանը կարող է տալ միայն հատուկ հետազոտում կատարած բժիշկը:

Այսպիսով, բժշկագիտությունը զանազանում է տղամարդու ամլությունը և կնոջ չբերությունը: Քանի որ տղամարդու ամլությունը որոշելն ավելի պարզ է, քան առավել բարդ հետազոտություն պահանջող կնոջ չբերությունը, գործնականում չբեր ամուսնական զույգին հետազոտելիս ընդունված է սկզբում հետազոտել ամուսնուն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m