Մայրություն

24.04.2020
Դոպլեր հղիության ընթացքում դիտվել է 1464

Դոպլեր հղիության ընթացքում

Դոպլեր հղիության ընթացքում

Հղիությունը հիանալի ժամանակ է, սակայն երեխային սպասելու բոլոր ինն ամիսներն ուղեկցվում են խառը զգացումներով ՝ երբեմն ուրախ, երբեմն էլ անհանգստացնող: Շատ ապագա մայրեր, լսելով բազմաթիվ պատմություններ ուլտրաձայնային հետազոտության հետևանքների մասին, վախենում են նմանատիպ հետազոտությունններից: Ուրիշները՝ ընդհակառակը, չեն կարողանում պատկերացնել, թե ինչպես կարելի է ուլտրաձայնային հետազոտություն չանցնել, չտեսնել իրենց փոքրիկին, չհամոզվել, որ նա առողջ է: Ուլտրաձայնային հետազոտության տեսակներից մեկը, դոպլերոմետրիան է:

Ի՞նչ տեղեկություն ենք ստանում դոպլերի օգնությամբ:

Դոպլերոմետրիան արյան անոթների ուսումնասիրման մեթոդներից մեկն է: Այս ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է պարզել մոր արյան անոթներում արյան ուղղությունը, ինչպես նաև արյան հոսքի արագությունը, որոշել արյան անոթների լուսանցքի լայնությունը, արյան ճնշումն անոթներում: Բացի այդ, այն նաև հնարավորություն է տալիս պարզել պտղի առողջական վիճակի, պտղի սրտի զարկերի, օրգաններում արյան շրջանառության մասին: Հնարավոր է ախտորոշել նաև ընկերքը, ընկերքային անբավարարությունը, պտղի հիպոքսիան և այլ հիվանդություններ:

Ի՞նչ է դոպլերոմետրիան:

Դոպլերոմետրիան հղիության ընթացքում կարող է իրականացվել երկու եղանակով՝ դուպլեքս և տրիպլեքս սկանավորմամբ: Դուպլեքս հետազոտության ժամանակ հետազոտվում են արյան անոթները, արյան հոսքի արագությունը, նրանց անանցանելիությունը, իսկ եթե կան խանգարումներ, ապա դրանց պատճառները:Տրիպլեքս հետազոտությունը տարբերվում է նախորդից իր գունային պատկերով: Այն ուսունասիրում է արյան անոթների անատոմիան և արյան հոսքի արագությունը: Այս հետազոտությունն ավելի ճշգրիտ է:

Արդյո՞ք անվտանգ է դոպլեր հետազոտությունը

Դոպլերային հետազոտությունը հղիության ընթացքում լիովին անվնաս և ցանկալի ընթացակարգ է: Այն անհրաժեշտ է, քանի որ հնարավորություն է տալիս պարզել հղիության ընթացքում առկա խնդիրները, կանխարգելել դրանք և ստանալ համապատասխան բուժում:

Դոպլերի ցուցումները

Որպես կանոն, դոպլեր հետազոտությունը նշանակում են բոլոր մայրերին հղիության երրորդ եռամսյակում: Իսկ եթե կա անհրաժեշտություն, ապա այն կարող է նշանակվել ցանկացած ժամանակ՝ անկախ ժամկետից: Հաճախ այն նշանակում են արյան բարձր ճնշում ունեցողներին, պրեէկլամսիայի ժամանակ, շաքարային դիաբետով հղիներին, երիկամային խնդիրներ ունեցող հղիներին, ժառանգական հիվանդություններ ունեցող հղիներին: Բացի այդ, դոպլերն անհրաժեշտ է այն մայրերին, ովքեր ունեն վնասակար սովորություններ՝ խմում են, ծխում և չեն կարող հրաժարվել այդ սովորություններից:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m