Մայրություն

28.07.2020
Կինն ինչպես է իմանում, որ հղի է դիտվել է 405

Կինն ինչպես է իմանում, որ հղի է

Հղիության առաջին նշանը դաշտանի բացակայությունն է: Դա ամենից հեշտ իմանում են դաշտանային օրացույց պահող կանայք: Եթե ձեզ կանանց կոնսուլտացիալում չի հաջողվել ստանալ հատուկ ձևեր, կարելի է նշումներ կատարել գրպանի փոքրիկ օրացույցի կամ սովորական օրացույցի վրա:

Սակայն դաշտանի բաակայությունը դեռևս հղիության ապացույցը չէ: Դաշտանի բացակայությունը կարող է կապված լինել որոշ պաթոլոգիկ վիճակների, ինչպես նաև շատ զանազան տեսակի նյարդային ցնցումների հետ: Դաշտանային արյունահոսությունը կարող է բացակայել նաև այն կանանց մոտ, որոնք իրենց տարիքով մոտենում են դաշտանադադարի շրջանին: Այդ մասին մենք մանրամասնորեն կպատմենք հետագա բաժիններում:

Այսպիսով, եթե սպասվելիք ժամկետին դաշտանը բացակայում է, կարելի է մի քանի օր սպասել, բալց եթե այն չի սկսվում 14 օրվա ընթացքում, անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի, որը կանցկացնի համապատասխան հետազոտություն: Իսկ եթե, ինչպես խոսվեց վերևում, դաշտանի բացակայության դեպքում առաջանում են ինչ-որ անսովոր տհաճ զգացողություններ, օրինակ, փորացավեր, անհապաղ պետք է դիմել բժշկի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m