Մայրություն

21.06.2020
Կնոջ չբերությունը դիտվել է 945

Կնոջ չբերությունը

Երբ բժիշկը որոշում է, որ ամուսինը չի տառապում ամլությամբ, նա հատուկ հետազոտման է ենթարկում կնոջը: Երբեմն չբերության պատճառը հաջողվում է որոշել անմիջապես, սակայն մի շարք դեպքերում հետազոտումը կարող է տևել մի քանի ամիս: Եթե այդ ժամանակամիջոցին գումարել նաև բուժման համար անհրաժեշտ ժամանակը, ապա ստացվում է երբեմն մեկ տարուց ավելի տևող ժամանակահատված: Դրան դեռ պետք է ավելացնել, որ չբերությունը բուժելու համար անհրաժեշտ են համբերություն և համառություն:

Գոյություն ունեն կանանց չբերության շատ պատճառներ: Այն կարող է կապված լինել անբավարար սնուցման (հատկապես վիտամինալին անբավարարություն), ձվարանի գործունեության խանգարումների և արգանդային խողովակների անանցանելիության, արգանդի պարանոցի շրջանի բորբոքումների, ինչպես նաև օրգանիզմի որոշ ընդհանուր հիվանդությունների առկայության հետ:

Հայտնի է նաև, որ կնոջ չբերությունը լինում է շաքարախտի, վահանաձև գեղձի և մակերիկամի հիվանդությունների դեպքում, չափից ավելի գիրության (ճարպակալման) և մյուս խանգարումների ժամանակ: Կնոջ չբերության առաջացման հարցում որոշակի ազդեցություն է թողնում նաև որոշ դեղերի չարաշահումը, և ալկոհոլիզմը:

Վերջին ժամանակներս կատարված բժշկական հետազոտությունները ցույց տվեցին, որ չբերություն կարող է առաջանալ արգանդի պարանոցի հյուսվածքներում հակամարմինների առաջացման հետևանքով: Արական սերմնաբջիջների (սերմնահեղուկի) հակամարմինները կարող են պահպանվել արգանդի պարանոցի բացվածքի լորձի մեջ:

Երբ տղամարդու սերմը արգանդի պարանոցի միջով անցնում է դրա խոռոչը, հակամարմինները շարժունակությունից զրկում են դրանց կամ որևէ այլ ձևով վնասում, զրկելով սերմին առաջ շարժվելու հնարավորությունից:

Չբերության պատճառ կարող է լինել նաև վեներական վտանգավոր հիվանդություններից մեկը' սուսանակը: Այն առաջացնում է արգանդային փողերի պատերի բորբոքային պրոցեսներ և կպումներ, որի հետևանքով ձվատար խողովակների վնասվելու դեպքում իգական և արական սերմնաբջիջների համար առաջանում է այդ ուղիների անանցանելիություն:

Վերջին ժամանակներս ապացուցված է, որ կնոջ չբերությունը կարող է առաջանալ ուժեղ հոգեկան հուզումներից: Համաշխարհային պատերազմի փորձից է, որ ուժեղ նյարդահոգեկան լարման և ժամանակ կարող է առաջանալ ձվազատման բացակայմամբ դրսևորվող ձվարանի խանգարում, (ձվարանից կանացի հասուն ձվաբջջի դուրս գալը), որի հետևանքով բեղմնավորումը դառնում է անհնարին:

Չբերության պատճառ կարող է լինել նաև կնոջ սեռական սառնությունը (ֆրիգիդություն), որն իր հերթին կարող է լինել տարբեր պատճառների հետևանք: Այն կարող է առաջանալ սեռական նկատմամբ սխալ հայացք ունենալու պատճառով կամ ամուսնու աննրբանկատ վերաբերմունքից և այլն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m