Մայրություն

03.07.2020
Ծննդաբերությունից հետո կինը երբ կարող է նորից հղիանալ դիտվել է 1026

Ծննդաբերությունից հետո կինը երբ կարող է նորից հղիանալ

Մի քանի տարի է, ինչ գոյություն ունի գիտության նոր բնագավառ, որը կոչվում է պերինատալ բժշկություն. այն զբաղվում է ծննդաբերության հետ կապված մասնագիտական զանազան հարցերի լուծմամբ: Իրենց գործունեությունը այս խնդրին նվիրած տարբեր երկրների բժիշկներ 1975 թ. Պրագայում հավաքվեցին պերինատալ բժշկության հարցերին նվիրված IV վեհաժողովին:

Հավաքվելով այդ վեհաժողովին գիտնականները մշակեցին մի քանի ժամանակակից սկզբունքներ, որոնք պահպանելով, ամուսինները կարող են ընտանիքում ապահովել նորմալ ընթացող հղիությանը և առողջ երեխա ժնվելուն նպաստող պայմաններ: Այդ սկզբունքներից մեկն այն է, որ կինը վերջին ծննդաբերությունից հետո չպետք է հղիանա երկու տարուց ոչ շուտ:

Դա անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի կնոջ օրգանիզմը նախորդ հղիությունից, ժննդաբերությունից ու կերակրելուց հետո կարողանա պատշաճ կերպով վերականգնվել և հաջորդ հղիության ժամանակ պտղի նորմալ զարգացման համար ապահովել բոլոր պայմանները:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m