Միջատներ

11.06.2020
Ինչպես պատրաստել թունավոր ճանճասպան թուղթ դիտվել է 289

Ինչպես պատրաստել թունավոր ճանճասպան թուղթ

Թունավոր ճանճասպան թուղթը կարելի է պատրաստել հետևյալ կերպ'

1. Մեկ բաժակ ջրում լուծել 10 գր սախարին, 10 գր մեղր և դրանով թուղթը թրջել ու չորացնել: Օգտագործելիս, այդ ձևով պատրաստած թուղթը դնել ափսեի մեջ և ջրով թրջել: Թուղթը չորանալու դեպքում վրան դարձյալ ջուր լցնել:

2. 40 շաքարը լուծել կես րաժակ կաթի մեջ և վրան ավելացնել 40 գր սև պղպեղի փոշի։ Այդ Խառնուրդով թուղթը թրջել:

3. 1 գդալ ֆորմալինից, 5 գդալ քաղցր ջրից և 3 գդալ կաթից պատրաստել խառնուրդ: Խարնուրդը լցնել ափսեների մեջ և ամեն մի ափսեի կենտրոնում մի կտոր հաց դնել: Եթե սենյակում ուրիշ հեղուկ չկա, ապա ճանճերը ագահությամբ կհարձակվեն այդ խառնուրդի վրա և 2-3 րոպե հետ կսատկեն:

Կարելի է կիրառել նաև ԴԴՏ-ի և հեքսաքլորանի փոշիներ: Դրանք ջրում լուծելով, պետք է ստացված հեղուկով շփել սենյակի պատերը և պատուհանները, հատկապես խոհանոցի պատերը, զուգարանների, աղբարկղների արտաքին մասերը: ԴԴՏ-ով պատերի մշակումը ներգործում է մինչև 3 ամիս, իսկ հեքսաքլորով' մի քիչ պակաս: Այս երկու պրեպարատները պետք է փոխեփոխ գործածել, այլապես ճանճերի օրգանիզմը վարժվում է և թույնը այլևս չի ազդում:

ԿՊՉՈՒՆ ԹՈՒՂԹ. Սրա զանգվածը պատրաստում են 10 մաս բևեկնախեժի (կանիֆոլ), 20 մաս գերչակի և 1 մաս մեղրի խառնուրդից: Սկզբում ծեծում են, այնուհետև, գերչակի յուղի մետաղե ամանում տաքացնում են մինչև 100 աստիճան, և անընդհատ խառնելով, նրա մեջ լցնում են բևեկնախեժը, որը պետք է յուղի մեջ լուծվի: Բեվեկնախեժը լրիվ հալելուց հետո զանգվածը սառեցնում են մինչև 60 աստիճան, վրան ավելացնում են անհրաժեշտ քանակությամբ մեղը և ստացված վրձինի քսում են յուղաթղթի վրա, որոնց 1 սանտիմետր լայնությամբ թողնում են չքսված տեղ:

Կարելի է նաև 300-400 գր բևեկնախեժը հալեցնել 20 գրամ գերչակի յուղի հետ և այդ զանգվածը քսել յուղաթղթի վրա: Կպչուն թղթի ազդեցությունը ամառ ժամանակ տևում է 3-4 օր: Գործածված թղթերը պետք է այրել։

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m