«Ով կանոնավոր կերպով չի զբաղվում ֆիզիկական վարժությամբ, նմանվում է այն մարդուն, որը գիտակցաբար որոշում է ծերանալ 45 տարիքին մոտ և արագացնել իր զառամությունը»,-- ահա այսպես է գրել մարմնամարզության մասին Կ. Ե. Վորոշիլովը:
Միլիոնավոր մարդիկ իրենց աշխատանքային օրն սկսում են առավոտյան հիգիենիկ մարմնամար-զությամբ (լիցքային վարժությամբ), որը կազմված է ֆիզիկական պարզ վարժություններից և չի պահանջում ո'չ դասավանդողներ, ո'չ էլ հատուկ սարքավորում և անց է կացվում տանը, սովորական իրադրության մեջ:
Առավոտյան մարմնամարզությամբ զբաղվելը բարերար ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի վրա: Մարմնամարզությունը ամրապնդում է սիրտ-անոթային ու ներվային սիստեմը, մկաններն ու շնչառական օրգանները, կոփում է օրգանիզմը և բարձրացնում աշխատունակությունը:
Մարմնամարզությամբ հարկավոր է զբաղվել կանոնավոր կերպով, ամեն օր, զարթնելուց անմիջապես հետո, նախապես լավ մաքրելով օդը: Նպատակահարմար է օգտագործել հիգենիկ մարմնամարզության դասեր։