Եթե ինտերիերում բազմոցը մոխրագույն է:
Ինտերիերի մեջ մոխրագույն գույնը համարվում է երկիմաստ գույն : Ոմանց կարծիքով այն տխուր գույն է, բայց ոմանք էլ դա ընկալում է որպես համընդհանուր չեզոք երանգ: Ինտերիերի մեջ մոխրագույն բազմոցը ճիշտ ընտրությամը , կարող է փոխակերպել սենյակի ինտերիերը:
Գույնի առանձնահատկությունները
- Մոխրագույնի գույնը կատարյալ են այն մարդկանց համար, ովքեր չեն ապրում քաղաքային ռիթմով և նախընտրում են հանգիստ ապրելակերպը:
- Նա կլրացնի հյուրասենյակի հանգստությունը: Հոգեբանները մոխրագույն գույնը համարում են հակադեպրեսիոն:
- Ավելին, այն ունի հետևյալ հատկանիշները. Այն կարելի է համադրել ցանկացած սառը երանգների հետ (կապույտի, մանուշակագույնի, կանաչի):
- Այն ներդաշնակ է նաև տաք երանգների հետ (նարնջագույն, դեղին): Սենյակում ստեղծում է թեթև մթնոլորտ:
- Մոխրագույն գույնին ավելացնելով ոսկե և արծաթե դեկորի տարրեր, դիզայնը դառնում է ավելի էլեգանտ:
- Մոխրագույն բազմոցը թավշյա պաստառների հետ , ցանկացած ինտերիերում շքեղ տեսք ունի:
Բազմոցի ընտրություն
Կահույք ընտրելիս գնորդը ուշադրություն պեքտ է դարձնի հիմնականում երկու գործոնի:
- Գույնին.
- Ձևին.
Այսպիսով, ինչպես ճիշտ ընտրություն կատարել : Դիզայներները պնդում են , որ ինտերիերի մեջ մոխրագույն բազմոցը ունի բազմակողմանիություն: Բայց մի՛ կարծեք կա , որ հյուրասենյակի ձևավորումը չի ավարտվի , միայն կահույքի ձեռքբերումից հետո: Ավելին, ընտրություն անելը երբեմն այնքան էլ հեշտ չէ : Արտադրողները առաջարկում են տարբեր ձևավորումով և երանգներով փափուկ կահույք : Նախքան գնում կատարելը, դուք պետք է ճշգրիտ որոշեք հյուրասենյակի ոճը և ընդհանուր գունային սխեման: Միայն դրանից հետո կարող եք հարմարավետ սենյակ ստանալ:
Փափուկ կահույքը պետք է լինի ոչ միայն հարմարավետ, այլև ֆունկցիոնալ: Անկյունի ծալովի բազմոցները այժմ շատ պահաջված են : Ավելին, դրանք կարող են բաղկացած լինել մի քանի մոդելներից, որոնք կարելի է համատեղել տարբեր ձևերով, ինչը շատ հարմար է: Ավելին, նման մոդելները շատ կոմպակտ են, ունեն մի քանի ներկառուցված սպիտակեղենի գզրոցներ, իսկ որոշ դեպքերում ՝ տարբեր դարակներ և նույնիսկ բար: Արտադրողները առաջարկում են բազմոցներ, որոնք կարող են լավ տեղավորվել ննջասենյակի նախագծման մեջ: Նման ինտերերի համար ավելի լավ է ընտրել թեթև կահույք և միավորել սպիտակ դեկորի հետ: