Անհրաժեշտ է
- 1 կգ պինդ մսալի լոլիկ
- 1 փունջ սամիթ
- 1 կծու պղպեղ, 3 պճեղ սխտոր
- 3 ճ. գ. խոշոր աղ, 1 հաբ ասպիրին
Պատրաստման եղանակը
Ախտահանված ապակյա տարայի հատակին տեղավորել կտրտած սամիթը, օղակաձև կտրտած պղպեղը, սխտորը, լոլիկը և նորից շերտերը կրկնել: Վրան աղ լցնել, դնել ասպիրինի հաբը, ավելացնել եռացող ջուր և անմիջապես փակել: Փաթաթել շորով և թողնել սառչի: