ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ
Զգայուն ու խոցելի նշան է: Խեցգետինն օժտված է լավ կանխազգացմամբ, հաճախ հակվում է դեպի միստիցիզմը: Արտաքուստ ոչ միշտ է լավ տպավորություն թողնում, ընկալվում իբրև ինքնամփոփ և ոչնչով աչքի չընկնող մարդ: Այդ տպավորությունը Խեցգետնի՝ առանձնապես աչքի չընկնելու և պաշտպանվելու երկարատև ջանքերի արդյունք է: Խեցգետինը հաճախ պաշտպանվում է, երբ դեռ ոչ ոք չի էլ հարձակվել: Սակայն այդ «զրահի» տակ թաքնված է քնքուշ և նրբազգաց հոգի: Նրա վստահությունը շահած մարդը երբեք չի զղջում: Խեցգետինն իր ճշմարիտ մտերիմ-բարեկամներին սիրում է անկեղծ և հասկանում: Այս նշանը մեծապես ազդվում է Լուսնից:
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՂ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ԼՈՒՍԻՆ
Լուսնի հովանավորությամբ ծնված մարդիկ ապրում են իրենց երևակայության, պատրանքների աշխարհում: Ուժեղ ինտուիցիա ունեն, կանխատեսման շնորհք: Նրանք կարող են թափանցել ենթագիտակցության խորքերը: Լուսնի մարդկանց ստեղծած արվեստի գործերը միշտ մելամաղձոտության կնիքով են դրոշմված:
ԲՈՒՅՍԸ՝ ԼԵՌՆԱՎԱՐԴ
Լեռնավարդը (ազալիա) սենյակային ամենագեղեցիկ ծաղիկներից է: Այնքան ծաղիկներ է տալիս, որ տերևները չեն երևում: Նա օժտված է տանտերերի էներգետիկան զգալու և կարգավորելու ունակությամբ: Եթե ուժասպառ եք, նա սնուցում է ձեզ, եթե բարկացած եք` հանում է ավելորդ էներգիան, թույլ տալիս, որ բացասական լիցքերն իր վրա թափվեն: Ինչպես Խեցգետնի նշանի ցանկացած շնչավոր, Լեռնավարդը ևս զգայուն է, նուրբ, խոցվող: Մարդկանցից նա համակրում է Ձկներին, Կարիճին, Ջրհոսին, Կշեռքին, Այծեղջյուրին, Ցուլին, իսկ Խոյի ու Աղեղնավորի հետ այնքան էլ լավ չէ:
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինտերիեր. Նրա տանը բազմաթիվ հնաոճ իրեր կան, որ հուշեր են արթնացնում ու սրտամոտ են նրան: Բայց դրանցից ոչ մեկը նրան անպետք չի թվում, և ոչ մի բան պետք չէ դուրս նետել: Նա շատ սենտիմենտալ է, և նրա տունը իր ներաշխարհի մի մասն է, որտեղ ոչ ոք իրավունք չունի խցկվելու և խառնելու: Հագուստի հարցում Խեցգետնին դուր են գալիս կանաչի, երկնագույնի՝ ծխային, խլացված երանգները, ինչպես նաև արծաթագույնն ու սպիտակը:
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՀԱՏՎԱԾԸ
Կրծքավանդակը:
ՏՂԱՄԱՐԴ-ԽԵՑԳԵՏԻՆ
Թե ինչպես նա կկարողանա «պոկվել մորից», ըստ այդմ էլ կպայմանավորվի նրա ողջ կյանքը: Տղամարդ-Խեցգետինն ամեն առիթով կին է փնտրում: Խեցգետինը ռոմանտիկ խառնվածքի տեր է, որը երազում է կատարյալ սիրո մասին: Նրա երևակայությունը գերազանցում է կենսափորձին: Եթե նրա առաջին սիրային փորձը իրականանա առանց խոչընդոտի, նրա նրբությունն ու հուսալիությունը հիանալի սիրեցյալ կդարձնեն նրան: Խեցգետինն առանց սիրո սեքս չի ընդունում՝ փորձելով զգացմունքներով հագեցնել անգամ պատահական կապերը: Սա այն տղամարդն է, ով կարող է սիրահարվել պոռնիկին: Խաբված ու հիասթափված Խեցգետինը հուսահատության պահին ընդունակ է դիմել սպանության կամ ինքնասպանության:
ԿԻՆ-ԽԵՑԳԵՏԻՆ
Կին-Խեցգետինները երկու տեսակ են լինում: Առաջինը գրավիչ, քնքուշ, անգամ ամաչկոտ է: Սեքսի զուգընկերոջն ընդունում է հոր պես և ենթարկվում նրան ստրկուհու նման: Մյուս տեսակը մեծամիտ է, պարծենկոտ, ինքն իրեն ներշնչում է իր անմատչելիության մասին հեքիաթներ՝ արդյունքում մնալով «պառաված օրիորդ»: Նրանք թեպետ շատ զգայուն են, բայց ձգտում են ուժեղ երևալ: Արագ կարող են լքել սեքսի զուգընկերոջը, քանի որ վախենում են ուրիշից կախվածության մեջ ընկնելուց, թեև սրտի խորքում միայն այդ են երազում: