Կայքի մասին

     Տուն՝ լցված բոլոր տեսակի էլեկտրական օգնականներով , մաքուր սպիտակեղենի հոտով , դասավորված խոհանոցային դարակներով և պահարաններով ,ահա  ինչի մասին է երազում իսկական տանտիրուհին ։ Ավաղ ոչ ոք  իդեալական տնային տնտեսուհի չի  ծնվում : Ամենից հաճախ տնային գործերը ընկնելով  կնոջ փխրուն ուսերին բախվում են բազմաթիվ խոչընդոտների, սկսում սովորել  սեփական սխալների վրա , որոնց վրա շատ ժամանակ է ծախսվում ։

Օրինակ – Ինչպես մաստակը մաքրել գորգից , կամ ինչպես անել որ փայլի խոհանոցի սպասքը , ինչպես մաքրել բազմոցից յուղոտ հետքեր , ինչպես վերանորոգել էլեկտրաթեյնիկը ։

     Ստացվում է , որ լավ տնային տնտեսուհի լինելը այնքան էլ դժվար չէ, եթե լավ տեղեկացված եք  :Մեր կայքում կարող եք գտնել բազմաթիվ խորհուրդներ և գաղափարներ ՝ մասնագետների և փորձառու տնային տնտեսուհիների կողմից ։ Ձեր տրամադրության տակ կլինեն շատ գաղտնիքներ, թե ինչպես պարզեցնել ձեր կյանքը , պահպանել տան մաքրությունն ու  լավ մթնոլորտը։ Ինչպես նաև կարող եք հղել ձեր հարցերը , կիսվել ձեր ձեռքբերումներով կայքի այլ այցելուների հետ :

  • Գիտեք որ տարեկան միայն 200 ժամ ծախսում եք  լվացքի և արդուկելու վրա :  Լվացքի , արդուկման վերաբերյալ հոդվածները կօգնեն ձեր առօրյա աշխատանքը դարձնել ավելի քիչ հոգնեցուցիչ և արդյունավետ:Այստեղ դուք կսովորեք, թե ինչպես կարելի է լվանալ ավելի արդյունավետ , ինչպես հարկն է սպիտակեցնել,  արդուկել ցանկացած տիպի  հագուստ ՝ առանց տհաճ անակնկալների:
  • Հագուստի, կոշիկների խնամքի համար տարեկան ծախսում եք  միջինը 10 օրից ոչ պակաս ժամանակ : Ցանկանում եք այդ ժամանակը ծախսել ավելի օգտակար  և հանգստանալ  ընդհանուր գործերից։Իմանալ , թե ինչպե՞ս երկարացնել ձեր ամենասիրելի իրերի կյանքը ,ապա մեր նյութերը հենց ձեր համար են ։ 
  • Որպեսզի Ձեր սիրելի կենցաղային  տեխնիկան աշխատի  երկար և անխափան, պետք է  այն ճիշտ օգտագործել  ։ Այստեղ դուք կսովորեք, թե ինչպես ընտրել էլեկտրոնային օգնականներ խոհանոցում և դրանք ճիշտ օգտագործել ։Բազմաթիվ  առաջարկվող կենցաղային տեխնիկաներից ընտրել հենց ձերը ,որը հասանելի է ձեզ ՝ չվնասելով ընտանեկան բյուջեն  :
  • Կսովորենք ինչպես ճիշտ խնամվել և գեղեցկանալ տնային պայմաներում ։
  • Կայքում կլինեն խորհուրդներ նորաթուխ մայրիկների , ինչպես  նաև մայրանալ պատրաստվողների համար ։
  • Տան իրերի ճիշտ դասավորությունը  օգնում է ավելի ընդարձակ դարձնել ձեր փոքրիկ բնակարանը ։ Կիմանանք թե հեռուստացույց տան որ հաստվածում կարելի է դնել ։

 Բոլոր թեմաները թվարկելը պարզապես անհնար է: Անցեք կայքի բաժիներով և համոզվեք ինքներդ :

 Հուսով ենք , որ կայքի յուրաքանչյուր այցելու կգտնի օգտակար խորհուրդներ, հետաքրքիր գաղափարներ և տնային տնտեսուհիներին հետաքրքրող կարևոր հարցերի պատասխանները :

 

 

facebook-m
instagram-m
send-m
search-m