ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ
Խոյը եռանդուն է, պատվախնդիր, համառ ու մարտաշունչ: Նա բավական շփվող է ու զրուցասեր: Խոյը գործող է բնույթով և համոզված, որ ինքն է կռում իր ճակատագիրը: Երբեմն ժամանակ չի գտնում ուրիշի զգացմունքների հետ հաշվի նստելու, և դրանից շատերը վիրավորվում են: Ընդհանրապես Խոյը շատ թշնամիներ և շատ մտերիմներ ունի: Խոյի անկեղծությունը, հուսալիությունն ու անբռնազբոսիկությունը նրա հաջողության գրավականն են: Խոյն ունակ է հասկանալու յուրաքանչյուրին:
ՀՈՎԱՆԱՎՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ՝ ՄԱՐՍ
Ծնունդների քարտեզում այս մոլորակի դիրքը ցույց է տալիս, թե ուր ենք ուղղում մեր էներգիան, ընդ որում՝ հզոր, նվաճողական էներգիան. մեր մեջ եղած ողջ ուժերը: Մարսը նաև սիրառատության հետ է կապված, հատկապես տղամարդկանց սեքսուալության և առհասարակ՝ առնականություն հետ: Մարդիկ, որոնց վրա ուժեղ է Մարսի ազդեցությունը, օժտված են համոզելու շնորհքով, հաստատակամ են, անհողդողդ, նպատակասլաց, խորաթափանց, առանձնանում են սեփական ուժերը ճիշտ գնահատելու ունակությամբ: Մարսը ղեկավարում է Խոյին և Կենդանակերպն անցնում է 397 օրում (1 տարի և 32 օր): Ոչ բոլորին է հաջողվում վայելել Մարսի հովանավորությամբ ծնված մարդու համակրանքը. նա հարաբերություններում խստապահանջ է: Եթե ձեզ չի հաջողվել նրա վստահությունը շահել, ապա գոնե խուսափեք նրա հետ թշնամանալուց: Այս մարդիկ անսանձելի են ամեն ինչում և իրենց ճանապարհին ոչ մի արգելք հաշվի չեն առնում:
ԲՈՒՅՍԸ՝ ԽՈՐԴԵՆԻ
Վարդագույն խորդենին Խոյ է: Այն իսկապես «ընկեր» է, հենց թեկուզ այն պատճառով, որ կլանում է մանրէակիր նյութերը՝ առողջացնելով օդն ու սենյակը: Սակայն նրա գործունեությունը դրանով չի ավարտվում: Այն կայունացնում է մթնոլորտը, հանդարտացնում և պաշտպանում տան անդամներին: Միակ նշանը, որի հետ «յոլա» չի գնում, Երկվորյակներն է, և խորդենին նրա մոտ իրեն վատ է զգում:
ՆԱԽԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինտերիեր. Տիրապետող պետք է լինի կարմիրը: Պատերին՝ աբստրակտ նկարներ: Հայելիների առատությունը չի խանգարի: Նրան դուր կգա ննջարանում տրենաժորի, մերսող սարքի և ընդհանրապես որևէ սարքավորման առկայությունը:
ՄԱՐՄՆԻ ԶԳԱՅՈՒՆ ՀԱՏՎԱԾԸ
Խոյի ամենազգայուն մասը գլուխն է: Ձեռքը դրեք նրա ճակատին՝ հոնքից վերև, շոյեք նրա քունքերը, պարանոցի հետին մասը, ծոծրակը և նա բառացիորեն կհալվի:
ԽՈՅ-ՏՂԱՄԱՐԴ
Նա պատրաստ է սեքսի այնքան վաղ հասակից, որ ոչ ոք անգամ չի էլ ենթադրի, և դա ծնողների հետ անխուսափելի բախման է հանգեցնում: Միշտ սիրահարվում է առաջին հայացքից և ձգտում ամեն գնով նվաճել կնոջը. նրա հմայքին անհնար է ընդդիմանալալ: Մերժվելու դեպքում բառացիորեն «կգժվի», բայց շուտով կհանգստանա ու դարձյալ կսիրահարվի մեկ ուրիշին՝ համոզված, որ սա արդեն միակ ճշմարիտ սերն է: Եվ այսպես ամեն անգամ: Շատ սրտառուչ սիրեկան է. եռանդուն ու պոռթկուն: Հաճույքով սեքսուալ խաղերի է տրվում, քանզի ցանկացած միապաղաղություն նրան նողկանք է պատճառում: Նա հավատարիմ ու նվիրված է, քանի դեռ չի ձանձրացել: Միշտ հիշեք, որ Խոյը կարող է կասկածներ ունենալ իր սեքսուալ ունակությունների վերաբերյալ, ուստի պետք է նրանով հիանալ հնարավորինս հաճախ և անկեղծորեն: