Միջատներ

06.05.2020
Բնակարանային միջատներ դիտվել է 528

Բնակարանային միջատներ

Սարդ-հնձվոր

Այն մարդու տանն ընտրում է չոր և տաք տեղ պատուհանի մոտ: Ցերեկը սարդը կարող է ժամեր շարունակ անշարժ մնալ պատի վրա: Իսկ մթնշաղին և գիշերվա առաջին կեսին զբաղվոմ է սնունդ որոնելով: Սարդը մանր միջատներ է ուտում: Այս միջատից բոլորովին պետք չէ վախենալ:

Խավարասերներ

Խավարասերները փչացնում են սննդամթերքը, կաշվե իրերը, գրքերը, սենյակային և ջերմոցային բույսերը: Դրանցից որոշները, սնվելով տարբեր մնացորդներով, այդ թվում՝ կղանքով, ինֆեկցիոն հիվանդությունների և որդերի ձվերի փոխանցիչ են: Սրանց դեմ պայքարի շատ միջոցներ կան, որոնցից մեկը բորաթթուն է:

Մրջյուններ

Կան մրջյունների շատ տեսակներ, որոնք սովորաբար պատահաբար են տանը հայտնվում՝ հագուստի կամ այլ իրերի հտ: Մարդու համար առանձնակի վտանգ չեն ներկայացնում: Մրջյունները փչացնում են մթերքները, կարող են տաբեր հիվանդությունների հարուցիչներ տարածել, դժվար են վերացվում: Դրանց դեմ պայքարում կօգնի կերակրի սոդան:

Արծաթուկ

Ըստ գիտնականների՝ սա ներկայումս ապրող ամենահին միջատներից է. դրա նախնիները Երկրի վրա ապրել են ավելի քան 300 մլն տարի առաջ: Հնարավոր է՝ դրան տեսել ես զուգարանում կամ լոգարանում գիշերը լույսը միացնելիս: Մարդու օրգանիզմի համար այս միջատը վնասակար չէ, բայց կարող է փչացնել շաքարավազը, ալյուրը, սոսինձը, գրքերի կազմերը, թուղթը, լուսանկարները, օսլայած գործվածքները:

Տամկաճճի

Տամկաճճին վտանգի դեպքում շրջվում է՝ ձևացնելով, թե սատկել է: Լինում է այն վայրերում, որտեղ մշտապես թաց է, օրինակ՝ խողովակից ջուր է կաթում: Տամկաճճին մեծ վնաս է հասցնում սենյակային բույսերին:

Գորգի տիզ

Շատ վնասակար է մարդու համար: Կարող է իրենից հետո կենսագործունեության արգասիքներ թողնել կղանքի տեսքով, որը մարսողական էնզիմներ է պարունակում: Դրանք քայքայում են մարդու մարմնի բջիջները և կարող են շատ ուժեղ ալերգիա և ասթմա առաջացնել: Սրանց պատճառով կարող է կոնյունկտիվիտ, ալերգիկ ռինիտ և ատոպիկ դերմատիտ առաջանալ: Տիզերի դեմ պայքարում կօգնի գլինտվեյնի համար պարզ խառնուրդը:

facebook-m
instagram-m
send-m
search-m