Անհրաժեշտ է
- 1/2 բ. ջուր
- 100 գ. կարագ
- 1/2 բ. ալյուր
- 6 հ. Ձու
Կրեմ
- 1/2 բ. շաքարավազ
- 3 ճ. գ. ալյուր
- 1 h. ձու
- 1/2 բ. կաթ
- 100 գ. կարագ
- Վանիլին
Ջնարակ
- 1/2 բ. շաքարավազ
- 3 ճ. գ. կակաո
- 1 ճ. գ. կարտոֆիլի ալյուր (կրախմալ)
- 3 ճ. գ. կաթ
- 30 գ. կարագ կամ բուսայուղ
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ լցնել ջուրը, եռացել, ավելացնել կարագը, քիչ-քիչ ալյուրը' անվերջ խառնելով, որ համասեռ դառնա: Այնուհետև վերցնել գազօջախի վրայից, մեկ-մեկ ավելացնել ձվերը և հարիչով հարել: Ջեռոցի տապակը պատել բուսայուղով, մի փոքր ալյուր ցանել և կլոր կամ երկայնակի լցնել պատրաստված խմորը: Դնել նախապես 200 աստիճան տաքացված ջեռոցը, թողնել այնքան, մինչև դառնա վարդագույն:
Կրեմ
Փոքրիկ կաթսայի մեջ ալյուրը և շաքարավազը խառնել, ավելացնել ձուն, գդալով լավ խառնել, որպեսզի համասեռ դառնա, այնուհետև քիչ-քիչ ավելացնել կաթը և, անընդհատ խառնելով, եփել այնքան, մինչև պնդանա: Վերջում ավելացնել կարագը, խառնել, թողնել սառչի, որից հետոլցնել վանիլինը:
Ջնարակ
Փոքրիկ կաթսայի մեջ շաքարավազը, կակաոն, կարտոֆիլի ալյուրը խառնել, ավելացնել կաթը և եփել, եռալուց հետո լցնել կարագը կամ բուսայուղը և խառնել: Էկլերների մեջ կրեմը լցնել խմորեղենի համար նախատեսված ներարկիչով, վրան ջնարակ լցնել (կարելի է նաև շաքարի փոշի ցանել) և մատուցել ։