Խոհանոց

30.12.2020
Սնկով  ապուր դիտվել է 803

Սնկով ապուր

Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շիտակե սունկ 50 գ
  • Շամպինիոն 100 գ
  • Սոյայի սոուս 100 մլ
  • Գազար 1 հատ
  • Սոխ 1 հատ
  • Կարտոֆիլ 2 հատ
  • Ծովաբողկի արմատ 1 ճաշի գդալ
  • Աղ 1 պտղունց
  • Կանաչ սոխ 0,5 փունջ
  • Կոկոսի կաթ 150 մլ

Պատրաստման եղանակ

Չորացրած շիտակե սունկը 2 ժամ թրջեք 300 մլ եռման ջրում: Ապա հեղուկը մառլյայով քամել կաթսայի մեջ, ավելացնել ևս 1 լ ջուր: Ավելացնել նաև սոյայի սոուս և կաթսայի հեղուկը եռացնել: Կտրել շիտակե սունկը կիսով չափ և ավելացնել արգանակի մեջ: Սունկը, սոխը և կարտոֆիլը կտրել խորանարդներով, իսկ գազարը` կես օղակներով:

Բաղադրությունը տեղափոխել ապուրի մեջ և եփեք ևս 30 րոպե:Ավելացնել ծովաբողկ, աղ, կտրատած կանաչ սոխ և կոկոսի կաթ և լավ խառնել:

user-img

Նյութի հեղինակ

Անուշ
facebook-m
instagram-m
send-m
search-m