Խոհանոց

07.02.2021
Բրոկոլիով կանաչ աղցան դիտվել է 2584

Բրոկոլիով կանաչ աղցան

Բրոկոլիով կանաչ աղցան բաղադրիչներ

  • Բրոկոլի - 400-500 գր․
  • Կանաչ սոխ - 4-5 ճյուղ
  • Մարոլ - 1 կապ
  • Թարմ վարունգ - 1 հատ

Պատրաստում

Կանաչ աղցանի հիմնական բաղադրիչը թարմ բրոկոլին է ,լավ լվանալուց հետո բաժանելու ենք իր բույլերով ոչ շատ մանր կտորների ,կաթսայի մեջ բուսայուղ լցնենք դնենք կրակին թող տաքանա ,բրոկոլիները լավ տաք բուսայուղի մեջ ենք լցնելու, որպեսզի միանգամից կեղև կապի կարմրավուն, իսկ ներսում չհասցնի փափկել , ընդամենը 2-3 րոպե ենք տապակելու, արդեն կրակից վերցնելու ժամանակն է ։

Կրակից հանելուց անմիջապես հետո պետք է ավելացնել 2 ճաշի գդալ սոյայի սոուս , դնում եք կողքի մի փոքր սառելու և սոյայի սոուսի մեջ մարինացվելու , այդ ընթացքում կկտրատենք մյուս բաղադրիչները , մարոլը կամ հազարի տերևները մանրացնենք , իսկ դուք անպայման գրեք արդյոք դուք սիրու՞մ եք բրոկոլիով և աղցանի ինչ տարբերակներ եք փորձել , հաջորդը կտրատում ենք մի քանի ճյուղ կանաչ թարմ սոխ։

Եթե սոխի սուր համը ձեզ հաճելի է կարող եք նաև 1 փոքր գլուխ մանր կտարատված կարմիր սոխ էլ ավելացնել այս աղցանին , սա էլ տեղավորենք մեր աղցանամանի մեջ , հաջորդը թարմ վարունգն է, խոշոր կիսալուսնաձև կտորներով կտրատենք, որպեսզի ջուրը դուրս չտա , կարելի է նաև 2-3 հատ թթու դրած վարունգ էլ ավելացնել , մի պտղունց խոշոր ծովի աղ կավելացնենք և կխառնենք։

Սա էլ կավելացնենք աղցանամանի մեջ նաև իր կաթսայի մեջ մնացած սոյայի սոուսն էլ կլցնենք աղցանի վրա , բրոկոլին էլ արդեն լավ մարինացվել առավել համեղացել է , յուրահատուկ թթվաշային նուրբ, միևնույն ժամանակ սուր սոխի համով և մարոլի թարմությամբ հագեցած ահա այսպիսի աղցան ստացանք , մատուցում ենք արդեն ըստ ձեռքի տակ ունեցած սպասքի ու ճաշակի։

user-img

Նյութի հեղինակ

Անուշ
facebook-m
instagram-m
send-m
search-m