Անհրաժեշտ բաղադրիչները
- Շիտակե սունկ 50 գ
- Շամպինիոն 100 գ
- Սոյայի սոուս 100 մլ
- Գազար 1 հատ
- Սոխ 1 հատ
- Կարտոֆիլ 2 հատ
- Ծովաբողկի արմատ 1 ճաշի գդալ
- Աղ 1 պտղունց
- Կանաչ սոխ 0,5 փունջ
- Կոկոսի կաթ 150 մլ
Պատրաստման եղանակ
Չորացրած շիտակե սունկը 2 ժամ թրջեք 300 մլ եռման ջրում: Ապա հեղուկը մառլյայով քամել կաթսայի մեջ, ավելացնել ևս 1 լ ջուր: Ավելացնել նաև սոյայի սոուս և կաթսայի հեղուկը եռացնել: Կտրել շիտակե սունկը կիսով չափ և ավելացնել արգանակի մեջ: Սունկը, սոխը և կարտոֆիլը կտրել խորանարդներով, իսկ գազարը` կես օղակներով:
Բաղադրությունը տեղափոխել ապուրի մեջ և եփեք ևս 30 րոպե:Ավելացնել ծովաբողկ, աղ, կտրատած կանաչ սոխ և կոկոսի կաթ և լավ խառնել: