Խոհանոց

04.04.2020
Եգիպտացորենի աղցան դիտվել է 501

Եգիպտացորենի աղցան

Անհրաժեշտ է

  • 400 գ տապակած հավի կրծքամիս
  • 1 մեծ քաղցր պղպեղ (կարմիր կամ կանաչ)
  • 1 թթու խնձոր
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
  • 400 գ պահածոյացված եգիպտացորեն
  • 4 ճաշի գդալ գրեյպֆրուտի հյութ
  • Կես թեյի գդալ աղ
  • Կես թեյի գդալ շաքարավազ
  • 2 ճաշի գդալ եգիպտացորենի ձեթ
  • 1 փունջ կանաչ սոխ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսն առանձնացնել մաշկից ու ոսկորներից, կտրատել մոտ 1 սմ-ոց կտորների : Քաղցր պղպեղը կիսել, հեռացնել կոթը և սերմերը, լվանալ: Կտրատել երկարությամբ մեկ բարակ շերտերի, որից հետո նաև մանրացնել լայնքով' ստանալով խորանարդիկներ : Տաք ջրով լվանալ խնձորը : Հեռացնելով միջուկը, խնձորը վերածել մանր խորանարդիկների: Որպեսզի դրանք ապահով մնան սևանալուց, անհրաժեշտ է ցողել խնձորի կտորները կիտրոնի հյութով : Աղցանամանի մեջ լցնել եգիպտացորենն իր հյու թի հետ միա սին, խնձորի խորանարդիկները, քաղցր պղպեղի և հավի կրծքամսի կտորները, լավ խառնել : Այնուհետև պատրաստել սոուսը' խառնելով մնացած կիտրոնի հյութը գրեյպֆրուտի, աղի ու շաքարավազի հետ միասին: Ավելացնել ձեթ և շարունակել խառնել: Սոուսը չպետք է թթվաշ լինի: Անհրաժեշտ է համտեսել և բաղադրիչների օգնությամբ թթվաշությունը պահպանել հաճելիության սահմաններում : Կտրատել կանաչ սոխը և ցանել աղցանի երեսին:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m