Խոհանոց

17.06.2020
Ինչպես պատրաստել թթի դոշաբ տնային պայմաններում դիտվել է 3856

Ինչպես պատրաստել թթի դոշաբ տնային պայմաններում

ԹԹի խտացրած, դյուրամարս սննդանյութ է. իր մեջ պարունակում է 63-65 տոկոս շաքարանյութեր, ինչպես նաև երեխայի օրգանիզմի զարգացման համար անհրաժեշտ մի շարք հանքային նյութեր: Թթի դոշաբն ունի նաև բուժիչ հատկություն: Դա շատ օգտակար է հատկապես մրսած մարդու համար:

Թթի դոշաբ պատրաստելու համար պետք է վերցնել լավ հասուն թութ, որովհետև դրա մեջ շաքարանյութերի (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա) պարունակությունը ավելի մեծ է և ստացվում է ավելի որակավոր դոշաբ: Նախ անհրաժեշտ է թութը տեսակավորել' հեռացնելով խակ թթերը, և անմիջապես խաշել, խմորման պրոցեսներ չսկսվեն, այլապես ստացված դոշաբը հնարավոր չի լինի երկար պահել։

Թութը խաշում են 10 - 18 լիտրանոց պղնձյա կաթսայում, հետո մառլայով քամում: Ստացված հյութը նորից լցնում են նույն հյութի մեջ և եփում, ընդ որում' անընդհատ խառնելով, որպեսզի չայրվի։ Խորհուրդ է տրվում կրակը ուժեղ չանել։

Պատրաստի դոշաբը լինում է մուգ շականակագույն և կաթեցնելիս ծոր է տալիս: Ստացված դոշաբը 90 - 95 ջերմաստիճանով լցնում են կես կամ մեկ լիտրանոց ապակյա անոթների մեջ և կափարիչներ ամրացնող ձեռքի մեքենայով փակում բերանները: Այս ձևով փակված ամանում դոշաբը երբեք չի թթվի և կարելի է երկար պահել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m