Անհրաժեշտ է
- 500 գր. հավի բուդ
- 6 ձու
- 70-30 Գր․ ընկույզ
- 100 գր. սև սալոր (առանց կորիզի )
- 2-3 պճեղ սխտոր
- Աղ , ձեթ , մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հավի միսը եփել, թողնել, որ սառչի, այնուհետև ոչ շատ մանր կտրատել: Ձուն ծփել և տապակել կաթսայի մեջ երկու կողմից, այնուհետև սառելուց հետո երկարավուն կտրատել: Մանր կտրատել նաև սև սալորը: Ընկույզը մանր կտրատել կամ բլենդերով մանրացնել: Այս ամենը խառնել համեմել աղով: Վերջում ավելացնել մանրացրած սխտորը և մայոնեզը: