Պահանջվում է
- 1 կգ բալին
- 0,5 կգ շաքարավազ
- 10 գ կիտրոնի աղ
Բալի շաքարածոր պատրաստելու համար անհրաժեշտ է կորիզները հանել, հնարավորինս քիչ ջրով օշարակ պատրաստել, բալերը լցնել այդ օշարակի մեջ և թողնել ամբողջ գիշերը: Հաջորդ օրը պտուղները հանել օշարակից, այն եռացնել և նորից բալերը լցնել մեջը: Այս պրոցեսը կրկնել այնքան, մինչև բալերը ծածկվեն շաքարի բյուրեղիկներով: Հարմար է չորացնել ցանցի վրա. միջանցիկ քամին նպաստում է արագ չորանալուն: Պահել զով տեղում: