Անհրաժեշտ է
(4 բաժնի համար)
- 500 գր տավարի փափուկ միս
- 150 գր թթվասեր
- 100 գր տոմատի մածուկ
- 50 գր կարագ
- 1 ճ. գ. ալյուր
- Սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը
Միսը կտրատել շերտերով, ծեծել այնքան, որ հաստությունը 5-8 մմ լինի: Ապա բարակ շերտերով կտրատել, համեմել աղով, պղպեղով: Կաթսայի մեջ լցնել կարագ, ավելացնել մանր կտրատած սոխը, միսը և դնել վառարանի մեջ, եփել 10 րոպե 100% ջերմաստիճանով: Ապա ավելացնել թթվասերը, տոմատի մածուկը, ալյուրը: Զանգվածը լավ խառնել, շոգեխաշել 10 րոպե: Ուտեստը մատուցել կտրատած կանաչիով: