Ինչպես չորացնել խնձորը: Արևի տակ կարելի է չորացնել խնձորի թե վաղահաս, թե' միջահաս, թե' ուշահաս սորտերը: Չորացման համար ավելի լավ են սպիտակ, պինդ, մսալի, քաղցը ու թթվաշ սորտերը:
Շատ քաղցը խնձորներից համեմատաբար կոշտ և անդուրեկան չիր է ստացվում:
Մաքրելուց առաջ պետք է պտուղները տեսակավորել, լվանալ և 10-15 րոպեի ընթացքում ցամաքեցնել։
Բարձը որակի չիր ստանալու համար, բացի կեղևից, հեռացնում են նաև միջուկը:
Մանը խնձորի սորտերը չորացնում են ամբողջական ձևով կամ բաժանում են երկու կեսի: Մեծ խնձորները պետք է է կտրատել օղակաձև' 6-8 մմ հաստությամբ շերտերով և ծխեցումից անմիջապես հետո դնել արևի տակ: Չորացման ընթացքում պտուղները պետք է 1-2 անգամ շուռ տալ:
Երկու օր արևի տակ մնալուց հետո մատուցարանները դասավորել իրար վրա և շարունակել չորացումը' մինչև որ պտուղների մեջ խոնավությունը կազմի ոչ ավելի քան 20%։