Ինչպես չորացնել սալորը: Սալորն արևի տակ չորացնում են և' կորիզով, և առանց կորիզի։ Վերջինս ավելի արժեքավոր է։ Սալորն առանց կորիզի չորացնելիս ընտրում ենք խոշոր, մսալի և կորիզից հեշտ անջատվող սորտերը: Չորացնելուց առաջ պետք է լավ լվանալ:
Զորացման ենթակա պտուղները պետք է ունենան շաքարի բարձր պարունակություն և որոշ թթվություն: Պտուղները տեսակավորելիս' հեռացնում են կոթունները:
Առանց կորիզի չորացնելու համար առանձնացրած սալորի պտուղները պտղակարով, դանակի ծայրով բաժանում են կորիզից և անմիջապես մեկ շերտով դասավորում մատուցարանների վրա:
Պտուղները ծխեցնելուց հետո դնում են արևի տակ, հետագա չորացումը կատարում են այնպես, ինչպես ասված է ՝ ծիրանի վերաբերմամբ:
Սալորի պտուղները կորիզով չորացնելու դեպքում նախապես խաշում են: