Մարինադ կարելի է պատրաստել զանազան մրգերից, հատապտուղներից, բանջարեղեններից, սունկերից և այլն: Ձմռանը դրանք կարելի է օգտագործել որպես լավ նախուտեստ (закуска), և սալաթներ պատրստելիս: Մարինադների որակը կախված է քացախի տեսակից:
Հատկապես համեղ են ստացվում խաղողի կամ բուրումնավետ խոտերով հագեցած սեղանի քացախով պատրաստված մարինադները: Եթե քացախը թունդ է (6 տոկոսանոց), ապա պետք է կիսով չափ ջուր խառնել: Այնուհետև ավելացնել մի քիշ աղ, շաքար, համեմունքներ (պղպեղ, դարչին, մեխակ, մշկահոտ ընկույզ, դափնու տերև և այլն), եռացնել և հետո հովացնել
Մշակված մրգերն ու հատապտուղները կամ բանջարեղենը դարսում են ապակյա ամաների մեջ և դրանց վրա լցնում վերոհիշյալ ձևով պատրաստված քացախը:
Բորբոսնելուց պահպանելու համար մարինադը ծածկում են բուսական բարակ շերտով: Ամանները փակում են մագաղաթե (պերգամենտային) թղթով և կապում են քուղով: Մարինադները պետք է պահել չոր և զով տեղում: