Խոհանոց

10.06.2020
Ինչպես պատրաստել քացախ դիտվել է 557

Ինչպես պատրաստել քացախ

Մոտավորապես մեկ լիտր տնական քացախ պատրաստելու համար պահանջվում է մեկ ջրի բաժակ շաքարավազ կամ մեղը, մի փոքր կտոր հաճարի հաց, 15-20 գրամ թարմ մերան և մի քանի հատ չամիչ:

Շաքարի կամ մեղրի լուծույթը 10-15 րոպե եռացնում են, այնուհետև որոշ չափով հեղուկի մեջ դնում են մի կտոր հաճարի հաց և մերան ու հեղուկը լցնում էմալապատ (լայնաբերան) ամանի մեջ, որի բերանը ծածկում են մաքուր գործվածքով և ամանը 2-3 օր դնում մի տաք տեղ:

Խմորման ժամանակ եռացող հեղուկը հավասարապես լցնում են երկու շշերի մեջ (լավ է 0,75 լիտրանոց), դրանց մեջ մի քանի հատ չամիչ են գցում և թողնում սենյակի ջերմաստիճանի պայմաններում: Շշերի բերանները փակում են բամբակով: Մեկ շաբաթից քացախը պատրաստ է լինում:

Այս քացախը կարելի է օգտագործել որպես սննդի համեմունք և մարինադներ պատրաստելիս:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m