Անհրաժեշտ է
- Հավի թև 6-8 հատ
- Սխտոր 2 պճեղ
- Աջիկա 2 ճ. գդ.
- Այլուր 0.5 բաժակ
- Աղ, կարմիր կծու պղպեղ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Հավի թևիկները լվանալ, տրորելով աղ, կծու պղպեղ և ճզմած սխտոր քսել: Թողնել կես ժամ: Թավան տաքացնել, բուսայուղ լցնել: Աջիկան խառնել ալյուրին, թևիկները թաթախել խառնուրդի մեջ: Ապա տապակել տաք յուղի մեջ: Երբ թևիկները կեղևապատվեն, կափարիչը ծածկել և թողնել մինչև պատրաստ լինի: Մատուցել աղցանի և գարեջրի հետ: