Անհրաժեշտ է
- 4 ոչ մեծ կարտոֆիլ
- 4 ձու
- 2 մեծ և մսեղ լոլիկ
- Սամիթ
- 12 հատիկ զեյթուն
- 2 ճաշի գդալ քացախ
- Կես թեյի գդալ աղ
- Աղացած սև պղպեղ
- 2 ճաշի գդալ ձեթ
- 2 ճաշի գդալ մանրած կանաչ սոխ
- Հազարի տերևներ (մարոլ)
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լավ մաքրել, լցնել տաք ջրով լի կաթսայի մեջ (այնպես, որ կարտոֆիլները ծածկվեն ջրով) և հասցնել եռքի: Ապա վերցնել կրակի վրայից, ծածկել կաթսան կափարիչով և թողնել այդ պես 25 րոպե : Ձվերը բութ կողմից ծակել ասեղով կամ նման որևէ սուր առարկայով: Կես լիտր ջուրը եռալու աստիճանի տաքացնել, ճաշի գդալի օգնությամբ ձվերը զգուշորեն գցել ջրի մեջ և թուլացնել կրակը: 12 րոպե ձվերը թողնել կրակի վրա, պինդ եփվեն : Լվանալ լոլիկները, չորացնել և օղակաձև կտրատել : Գլուխ սոխը կտրատել որքան հնարավոր է բարակ օղակների: Ջրից առանձնացնել կարտոֆիլը, լվանալ սառը ջրով և թողնել սառչելու: Նույնը կատարել ձվերի հետ: Այնուհետև մաքրել կարտոֆիլը կեղևից և օղակաձև կտրատել: Նույնկերպ նաև ձվերը : Ափսեի մեջ շերտ-շերտ տեղադրել նախ լոլիկը, ապա կարտոֆիլը և ձուն, իսկ շերտերի միջև' սոխի օղակներ: Ամենավերևում դնել հազարի տերևները և զեյթունը: Քացախը խառնել պղպեղի և աղի հետ, ավելացնել ձեթ, մանր կտրատած կանաչ սոխ և սամիթ: Ստացված սոուսով ցողել աղցանը: