Անհրաժեշտ է
- Խոզի միս 500 գրամ
- Կարտոֆիլ 800 գրամ
- Սոխ 2 գլուխ
- Մայոնեզ 150 մլ
- Պանիր 200 գրամ
- Աղ և սև պղպես
- Հազրեվարդ
Պատրաստման եղանակը
Խոզի միսը խորանարդաձև կտրատել, աղ, պղպեղ ցանել, ավելացնել մի պտղունց չոր հազրեվարդ: Միսը տեղադրել յուղած տապակի մեջ: Վրան տարածել օղակ-օղակ կտրած սոխը: Կարտոֆիլը ևս օղակ-օղակ անել, դնել սոխի վրա: Կարելի է նաև օղակ-օղակ լոլիկ դնել վրան: Վրան շաղ տալ քերած պանիրն ու մայոնեզ քսել: Մոտ մեկ ժամով դնել ջեռոցի մեջ նախ բարձր ջերմաստիճանով, իսկ եռալուց հետո ջերմաստիճանն իջեցնել: