Խոհանոց

05.05.2020
Շոկոլադե Շտրուդել դիտվել է 431

Շոկոլադե Շտրուդել

Անհրաժեշտ է

  • Ալյուր' 220 գ․
  • Կակառ' 40 գ․
  • Ջուր' 110 մլ․
  • Աղ
  • Ձու' 1 հատ
  • Սերուցքային կարագ' 120 գ․
  • Խնձոր կամ տանձ' 6 հատ
  • Շագանակագույն շաքար' 100-150 գ․
  • Նուշ, դարչին
  • Չամիչ' 100 գ․
  • Խմորի փշրանք

Պատրաստման եղանակը

Տաքացրեք ջուրը, լցրեք կարագը, մի փոքր սառեցրեք և վրան լցրեք մի փոքր աղով հարած ձուն: Ալյուրը կակաոյի հետ խառնեք, ավելացրեք նաև ջրով զանգվածը: Այս ամենը լավ խառնեք, մինչև միատարր զանգված ստանալը: Ստացված զանգվածը լցրեք մի տարայի մեջ և թողեք' հանգստանա խմորը մինչև 30 րոպե: Բաժանեք խմորը 2 մասի: Յուրաքանչյուր մասն առանձին գրտնակեք, մինչև լավ բարակի: Կարող եք անընդհատ շուռ տալ այն և հակառակ կողմից գրտնակել: Մի խոսքով, պետք է առավելագույն բարակության հասցնել: Մաքրեք մրգերի կեղևը, կտրատեք բարակ շերտերով: Գրտնակած խմորի վրա լցնում ենք բիսկվիթի կամ չորահացի փշուրները, շարում ենք մրգերը, դրանց վրա շաքարավազ եք ցանում, դարչին, վրան: դնում նուշ և չամիչ:

Պտտում ենք ռուլետն այնպես, որ միջուկը լավ կպած լինի խմորին: Ծայրամասերն այնպես ծալեք ներս, որպեսզի միջուկը չթափվի: Զգուշությամբ ռուլետը դրեք ջեռոցի ստվարաթղթով ծածկված թավայի մեջ: Թխեք 200 աստիճան ջերմաստիճանում 50 րոպե: Թխելու ընթացքում 3 անգամ ռուլետը պետք է պատել հալած կարագով: Երբ պատրաստ լինի, կարող եք մատուցել տաք շտրուդելը նաև պաղպաղակով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m