Տնային կահույքը հաճախ վարակվում է մանրիկ ուտիչ-բզեզներով: Դա կարելի է հայտնաբերել մակերեսի վրա նկատվող մանը անցքերով: Անցքերից դեղնագույն փոշի է թափվում, որը բզեզների ստամտքսով անցած մանրացած փայտանյութ է:
Ուտիչ-բզեզները ուտում են բացառապես չոր փայտ, 3- 5 մմ մեծության հասուն բզեզները բազմանում են մայիսի սկզբներին և առաջին 2-3 շաբաթվա ընթացքում չեն սնվում և չեն քայքայում փայտը: Այնուհետև այդ բզեզները հին անցքերում կամ փայտի անհարթություններում ու ճեղքերում ձվեր են դնում: 2 շաբաթ հետո ձվերից դուրս եւ գալիս կարճլիկ սպիտակ թրթուրներ, որոնք կրծում անցնում են փայտի ներսը և այնտեղ անցքեր են բացում:
Ինչքան շուտ հայտնաբերվի վնասատուն, այնքան հաջող կլինի պայքարը նրա դեմ: Ուստի անհրաժեշտ է տարեկան երկու անգամ զննել կահույքը, հատկապես նրանց ներքևի մասը:
Ուտիչ-բզեզի հայտնվելը կանխելու համար անհրաժեշտ է հետևել, որպեսզի բնակարանում փայտե հնոտիներ չկուտակվեն, բնակարանը հաճախակի օդափոխել: Բնակարան է չպետք է տանել այն կահույքը, որոնց վրա անցքեր կան: Այդ կահույքը պետք է նախօրոք ենթարկել քիմիական մշակման: Տնային օգտագործման փայտե էժանագին իրերը, որոնք խիստ կերպով տուժել են ուտիշ-բզեղների թրթուրների կողմից, պետք է անմիջապես այրել:
Եթե վարակված կահույքի վրա առաջացած անցքերը քիչ են (50-ից ոչ ավելի), ապա լուծույթները անցքերի մեջ են մուծվում շպրիցի, մեքենայի կամ նույնիսկ կաթոցի (պիպետկալի) օգնությամբ:
Այն դեպքերում, երբ անցքերը շատ են, անհրաժեշտ է կահույքի ամբողջ մակերեսը մի քանի անգամ հեղուկ քսել: Հատկապես խնամքով պետք է քսել կահույքի կցման տեղերը, որոնց մեջ բզեզները ամենից հաճախ են ձու դնում:
Մշակումից հետո հեղուկը չհոսելու և չգոլորշիանալու համար բոլոր անցքերը պետք է փակել մոմով, մածիկով, պարաֆինով կամ թեկուզ հացի խմորով։
Ախտահանիչ միջոցներ կարելի է գործադրել ամբողջ տարին, բայց դրա համար ամենալավ ժամանակը հունիսից մինչև հունվար ամիսներն են: Վարակված կահույքի մշակումը սովորաբար կրկնում են 2-3 անգամ, 3 շաբաթ ընդհատումներով: