Խոհանոց

01.04.2020
Աղցան «Նիցցա» դիտվել է 634

Աղցան «Նիցցա»

Անհրաժեշտ է

  • կանաչ հազարի մեկ փոքրիկ փունջ
  • մեկ վարունգ (մոտավորապես 200 գ)
  • 14 լոլիկ
  • 1 գլուխ սոխ
  • 150 գ պահածոյացված թյունոս (ձուկ)
  • 8 պահածոյացված անչոուսներ (ձուկ)
  • 24 հատիկ զեյթուն
  • 1 ճաշի գդալ գինու քացախ
  • Քառորդ թեյի գդալ աղ
  • Երկու պտղունց աղացած բուրումնավետ պղպեղ
  • 4 ճաշի գդալ ձեթ
  • 2 պինդ խաշած ձու

Պատրաստման եղանակը

Հազարը բաժանել առանձին տերևների, լվանալ և չորացնել : Լվանալ վարունգը, չորացնել և առանց կեղևից մաքրելու կտրատել բարակ օղակների: Լոլիկները բաժանել 8-ական կտորի: Մաքրել սոխը և կտրատել շատ բարակ օղակների : Պահածոյացված թյունոսն առանձնացնել հյութից և մանրացնել հավասար մասերի: Անչոուսները երկարությամբ կիսել երկու մասի: Լվանալ և չորացնել զեյթունը :

Հազարի տերևները մանրացնելով խառնել որևէ խորը ամանի մեջ վարունգի, լոլիկի, գլուխ սոխի, թյունոսի, կտորների և զեյթունի հետ : Քացախը խառնել աղի հետ, ավելացնել ձեթ և բուրումնավետ պղպեղ: Լավ խառնելուց հետո ստացված զանգվածը լցնել աղցանի վրա : Մաքրել ձվերը, բաժանել 8 մասի և զարդարել աղցանը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m