Խոհանոց

10.05.2020
Ինչպես չորացնել տանձը դիտվել է 449

Ինչպես չորացնել տանձը

Ինչպես չորացնել տանձը: Բարձր որակի տանձի չիր է ստացվում, երբ տանձի պտուղները լրիվ հասունացած են: Չորացման համար պիտանի են այն սորտերը, որոնք ունեն քաղցը և նուրբ մսանյութով պտուղներ: Դրանք են կիսելով և նախապես ծխեցնելով: Ծխեցնելուց առաջ կիսված պտուղների վրա թեթևակի ջուր են ցանում, որը արագացնում է ծխեցումը:

Վայրի և կիսավայրի տանձերը, որոնք թարմ վիճակում համարյա չեն օգտագործվում, սովորաբար չորացվում են ամբողջական պտուղներով (որոշ դեպքերում կիսած պտուղներով, բայց առանց մաշկը մաքրելու և չծխեցրած): Մանր ու միջակ մեծություն ունեցող պտուղները չորացնում են ամբողջական, առանց կիսելու:

Խոշոր պտուղներից բարձր որակի չիր ստանալու համար դրանք մաքրում են մաշկից և միջուկից, բաժանելով փոքրիկ մասերի:

Չորացման համար նախապատրաստված տանձերը մեկ շերտով փռում են մատուցարանների վրա:

Չորացման ընթացքում ժամանակ առ ժամանակ պտուղները պետք է շրջել: Պտուղները արևի տակ 2-3 օր մնալուց հետո մատուցարանները դարսում են իրար վրա և տեղափոխում ստվերի տակ, մինչև պտուղ պտուղների լրիվ չորանալը:

Լավ պատրաստված տանձի չիրը պետք է ունենա որոշ փափկություն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m