Խոհանոց

16.06.2020
Ինչպես պահել հաղարջը եվ կիտրոնը դիտվել է 592

Ինչպես պահել հաղարջը եվ կիտրոնը

Սև հաղարջը չափազանց արժեքավոր պտուղ է: Նա պարանուկում է հինգ անգամ ավելի շատ վիտամիններ, քան գետնամորին և ութ անգամ ավելի' քան կիտրոնը, նարինջը, մանդարինը, (крыжовник) և ազնվամորին (մալինա), 10-20 անգամ ավելի' քան խնձորը, 20-40 ան- գամ ավելի' քան բալը, ծիրանը, և 100 անգամ ավելի' քան խաղողը:

Սև հաղարջը (սմորոդինա) վիտամինների նվազագույն կորուստով ձմեռվա համար կարելի է պահել հյութի կամ մուրաբայի ձևով:

Հյութ պատրաստելու համար վերցնում են սև հաղարջի թարմ պտուղները, դրանք մաքրում տերևներից ու ոստերից, թեթևակի լվանում ջրով և լցնում 1-ից մինչև 10 լիտրանոց նեղ բերանով շշերի մեջ, շարունակ պտուղների վրա շաքարավազ ցանելով (մեկ կիլոգրամ պտուղին' մեկ ու կես կիլոգրամ շաքարավազ) և թափ տալով խառնում պտուղները: Շիշը լցվելուց հետո պտուղների վրա նորից շաքարավազ են լցնում' մինչև որ երեսը լավ ծածկվի: Շիշը փակում են մառլայի կամ մաքուր շորի մեջ փաթաթված հիգրոսկոպիկ (խոնավածուծ) բամբակով:

Շիշը պետք է պահել զով տեղում: Եթե շիշը բաց գույնի ապակուց է, ապա պետք է այն փաթաթել մուգ գույնի կտորով, որպեսզի վիտամինները լավ պահպանվեն, քանի որ որոշ վիտամիններ լույսի ազդեցության տակ քայքայվում են: Եթե այնուամենայնիվ հյութը շշի մեջ սկսվի խմորվել' եփ գալ, ապա շշի մեջ շաքարավազ են լցնում մինչև որ խմորվելը դադարի ։

Այս ձևով պատրաստված հյութը պահպանում է թարմ պտուղների բոլոր հատկությունները: Իսկ պտուղները կարիլի է օգտագործել կիսել պատրաստելու համար:

Հաղարջի հյութը ամրացնում է լնդերը, բարելավում մարսողությունը, օգնում օրգանիզմի ընդհանուր թուլությունը վերացնելուն:

Հաղարջից սառը եղանակով մուրաբա պատրաստելու համար ոստերից մաքրված և լվացված պտուղները մասաղացով աղում են և ստացված զանգվածը խառնում շաքարավազի հետ (մեկ կիլոգրամ պտուղին' երկու կիլոգրամ շաքարավազ): Այնուհետև պատրաստի խառնուրդը լցնում են մաքուր, չոր բանկաների մեջ ու կիպ (բայց ոչ հերմետիկորեն ):

Նույն ձևով կարելի է պահել նաև կիտրոնը: Լվացված և լավ սրբված ու չորացված կիտրոնը կլոր շերտերով կտրում են (կեղևի հետ միասին) մոտավորապես 5 միլիմետր հաստությամբ, տեղավորում բանկայի մեջ և յուաքանչյուր շերտի վրա ցանում շաքարավազ: Յուրաքանչյուր բանկայում շաքարի և կիտրոնի հարաբերությունը պետք է լինի հավասար:

Այսպիսով, հաղարջը և կիտրոնը 10 աստիճանից ոչ բարձր ջերմաստիճանի տակ կարելի է պահել մինչև 4-5 ամիս:

Սև հաղարջը սովորական ջերմաստիճանում կարելի է պահել հետևյալ եղանակով: Ոստերից մաքրված և լվացված պտուղները լցնում են մի ամանի մեջ, որի հատակին նախապես լցված է լինում 1-2 սանտիմետը ջուր և եռացնում 2-3 րոպե: Այնուհետև լցնում են տաք ապակյա շշի մեջ, խցանով հերմետիկորեն փակում :

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m