Խոհանոց

29.04.2020
Կարկանդակ Նուշով , Մարմելադով դիտվել է 496

Կարկանդակ Նուշով , Մարմելադով

Անհրաժեշտ է

Խմոր

  • 200 գ ալյուր
  • 100 գ կարագ
  • 40 գ շաքարավազ
  • Մի պտղունց աղ
  • 1 ճ. գ. սառը ջուր
  • 1 ձվի դեղնուց

Միջուկ

  • 70 գ ծիրանի մարմելադ
  • 1 ձու
  • 2 ձվի դեղնուց
  • 4 ձվի սպիտակուց
  • 250 գ շաքարավազ
  • Մի պտղունց աղ
  • 300 գ մաքրած
  • Նուշ 50 գ․
  • Կարագ

Պատրաստման եղանակը

Ալյուրը լցնել խոհանոցային տախտակի վրա, ավելացնել շաքարավազը, աղը, ձվի դեղնուցը, ջուրը և հունցել խմոր: Խմորը թողնել 2 ժամ սառնարանում: Որից հետո 4-5 մմ հաստությամբ գրտնակել, տեղադրել յուղով պատած տապակի մեջ այնպես, որ եզրերը - դիպչեն տապակի եզրերին: Խմորի վրա քսել մարմելադը; Ձվի դեղնուցները, ձուն, ալյուրը, աղը, 150 գ նուշը միացնել իրար, ավելացնել 50 գ շաքարավազը և լավ խառնել: 2 ձվի սպիտակուցը և 50 գ շաքարավազը միացնել իրար, հարել մինչև խիտ փրփուր ստացվելը: Որից հետո ավելացնել նուշով ստացված զանգվածը, փափկեցրած կարագը: Ստացված խճողակը տարածել խմորի վրա և եփել ջեռոցում 45 րոպե: Մնացած բաժին սպիտակուցները հարել, շաքարավազով մինչև խիտ - փրփուր ստացվելը, ապա ավելացնել մանք կտհատած նուշը: Ստացված զանգվածը քսել տաք կարկանդակի վրա և 15 րոպե եփել ջեռոցում 210 C- ով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m