Խոհանոց

27.04.2020
Լոլիկով և ձվով աղցան դիտվել է 517

Լոլիկով և ձվով աղցան

Անհրաժեշտ է

  • 4 ոչ մեծ կարտոֆիլ
  • 4 ձու
  • 2 մեծ և մսեղ լոլիկ
  • Սամիթ
  • 12 հատիկ զեյթուն
  • 2 ճաշի գդալ քացախ
  • Կես թեյի գդալ աղ
  • Աղացած սև պղպեղ
  • 2 ճաշի գդալ ձեթ
  • 2 ճաշի գդալ մանրած կանաչ սոխ
  • Հազարի տերևներ (մարոլ)

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը լավ մաքրել, լցնել տաք ջրով լի կաթսայի մեջ (այնպես, որ կարտոֆիլները ծածկվեն ջրով) և հասցնել եռքի: Ապա վերցնել կրակի վրայից, ծածկել կաթսան կափարիչով և թողնել այդ պես 25 րոպե : Ձվերը բութ կողմից ծակել ասեղով կամ նման որևէ սուր առարկայով: Կես լիտր ջուրը եռալու աստիճանի տաքացնել, ճաշի գդալի օգնությամբ ձվերը զգուշորեն գցել ջրի մեջ և թուլացնել կրակը: 12 րոպե ձվերը թողնել կրակի վրա, պինդ եփվեն : Լվանալ լոլիկները, չորացնել և օղակաձև կտրատել : Գլուխ սոխը կտրատել որքան հնարավոր է բարակ օղակների: Ջրից առանձնացնել կարտոֆիլը, լվանալ սառը ջրով և թողնել սառչելու: Նույնը կատարել ձվերի հետ: Այնուհետև մաքրել կարտոֆիլը կեղևից և օղակաձև կտրատել: Նույնկերպ նաև ձվերը : Ափսեի մեջ շերտ-շերտ տեղադրել նախ լոլիկը, ապա կարտոֆիլը և ձուն, իսկ շերտերի միջև' սոխի օղակներ: Ամենավերևում դնել հազարի տերևները և զեյթունը: Քացախը խառնել պղպեղի և աղի հետ, ավելացնել ձեթ, մանր կտրատած կանաչ սոխ և սամիթ: Ստացված սոուսով ցողել աղցանը:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m