Խոհանոց

24.04.2020
Պատրաստեք կարտոֆիլով նյոկի դիտվել է 1116

Պատրաստեք կարտոֆիլով նյոկի

Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կարտոֆիլ 3 հատ
  • Կաթնաշոռ 100 գրամ
  • Աղ
  • Սև պղպեղ
  • Ծիտրոն
  • Ալյուր 0.5 թեյի բաժակ
  • Ձու 1 հատ
  • Կանաչ ոլոռ 100 գրամ
  • Կարագ 25 գրամ
  • Ձեթ
  • Կիտրոն
  • Պանիր 30 գրամ

Ինչպես պատրաստել կարտոֆիլով նյոկի

Խաշած կարտոֆիլները աղալ, կամ մանր քերել, լցնել թասի մեջ, թարմ կաթնաշոռ ավելացնել, համեմել աղ ու պղպեղներով, վրան չոր ծիտրոն, 2-3 ճ.գդալ ալյուր ավելացնել, այս ամենի մեջտեղում փոս անել, 1 հարած ձու լցնել, գդալով խառնել, ապա ալրոտ ձեռքերով հունցել: Պետք է փափուկ, ձեռքերին չկպչող խմոր ստացվի, սակայն այն պետք է պինդ չլինի, այլապես եփելիս նյոկիները կքանդվեն: Խմորը բաժանել 2 մասի, դրանցից 2.5 սմ տրամագծով պարաններ ձևավորել, 2 սմ լայնությամբ կտրել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի քիչ բուսայուղ լցնել, աղ անել: Հենց ջուրն սկսի եռալ՝ նյոկիները գցել մեջը, միջին կրակի վրա եփել՝ մինչև դրանք ջրի երես բարձրանան: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ջրքամած նյոկիները գցել տապակի մեջ, մի կողմից տապակել, շրջել, ավելացնել կանաչ ոլոռը, համեմել թարմ աղացած սև պղպեղով, կարագի կտորներ դնել, կտրտած թարմ ծիտրոն շաղ տալ, կրակն անջատել, վրան կիտրոնի կեղև քերել, խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ, վրայից ՛Պարմեզան՛ պանիր քերել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m