Խոհանոց

31.03.2020
Տորթ  ԿԱՊՈՒՉԻՆՈ դիտվել է 410

Տորթ ԿԱՊՈՒՉԻՆՈ

Անհրաժեշտ է

Խմոր

  • 200 գր. շոկոլադ
  • 175 գր. կարագ
  • 4 ձու
  • 125 գր. շաքարավազ
  • 1 վանիլին շատ քիչ աղ,
  • 1 թ. գ. սոդա
  • 150 գր. ալյուր
  • 25 գր. կապուչինո սուրճ

Կրեմ

  • 1 տուփ խտացրած
  • Կաթ
  • 150 գր. կարագ
  • Վանիլին

Միջուկ

  • 10 գր․ կապուչինո սուրճ
  • 150 մլ տաք ջուր
  • 200 գր. Շոկոլադ

Գլազուր

  • 200 գր. սերուցք
  • 200 գր․ շոկոլադ

Պատրաստման եղանակը

Խմորի պատրաստման համար շոկոլադը և կարագը փոքր կտորների վերածել, այնուհետև գոլորշու վրա հալեցնել և թողնել, որ սաաչի: Ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցից: Շաքարավազը բաժանել երկու մասի. մի մասը հարել սպիտակուցի հետ, մյուս մասը դեղնուցի հետ: Սպիտակուցը լցնել դեղնուցի վրա և լավ խառնել, որ ստացվի միասեռ զանգված: Ալյուրի հետ խառնել սոդան, վանիլը, կապուչինո սուրճը և աղը: Այս ամենը աստիճանաբար մաղել ձվի խառնուրդի մեջ և խառնել: Ավելացնել այս զանգվածի վրա շոկոլադե խառնուրդը, լավ խառնել և եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում 30-35 րոպե: Եփելուց հետո, խմորը թողնել, որ սառչի, հետո բաժանել երկու մասի:

Միջուկի համար ջուրը տաքացնել, մեջը լցնել կամուչինոն և մանրացված շոկոլադը: Եփել գազօջախի վրա այնքան, մինչև կխտանա: Այս խառնուրդը քսել երկու խմորների վրա և խմորները միացնել իրար:

Կրեմի համար փափկեցված կարագը հարիչով լավ հարել, աստիճանաբար ավելացնել խտացրած կաթը /տան ջերմաստիճանի/, վանիլի փոշին: Լավ հարելուց հետո, դնել սառնարանում, որ սառչի: Սառչելուց հետո քսել տորթի վրա և տորթը դնել սառնարանում:

Գլազուրի համար սերուցը տաքացնել, վրան ավելացնել շոկոլադը, թողնել կրա-ին այնքան, մինչև շոկոլադը կհալչի: Կրակից վերցնելուց հետո թողնել, որ սառչի, այնուհետև տարածել տորթի վրա:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m