Խոհանոց

24.03.2020
Տորթ տապակի մեջ դիտվել է 649

Տորթ տապակի մեջ

Անհրաժեշտ է

Խմոր

  • 2 հ. ձու
  • 50 գ շաքարավազ
  • Մի պտղունց աղ
  • 700 գ կաթ
  • 300 գ ալյուր
  • 350 գ բուսայուղ

Կրեմ

  • 400 գ
  • Կաթ 4 ճ. գ.
  • Շաքարավազ 2 ճ. գ.
  • Ալյուր 1 ճ. գ.
  • Կարագ
  • 3 ձվի դեղնուց
  • 2 ճ. գ. խաշխաշ (մակ)
  • Վանիլին

Պատրաստման եղանակը

Բլիթների խմորը պատրաստելու համար հարել ձվերը, շաքարավազն ու աղը: Ավելացնել կաթն ու խառնել: Այնուհետև ավելացնել մաղած ալյուրն ու խառնել այնպես, որ գնդեր չմնան, հետո' բուսայուղը: Տապակը տաքացնել, բուսայուղ քսել և պատրաստել բլիթները: Կրեմը պատրաստելու համար խառնել կաթը, շաքարավազը, ալյուրն ու դեղնուցները: Ավելացնել կարագն ու դնել կրակին, անընդմեջ խառնել այնքան, մինչև կրեմը եռա և պնդանա: Վերցնել կրակի վրայից, ավելացնել վանիլինն ու խաշխաշը, խառնել, թողնել սառչի: Իսկ հիմա, յուրաքանչյուր բլիթի վրա մոտ 2 ճ. գ. կրեմ քսելով, իրար վրա շարել դրանք և պատրաստել տորթը, դնել սառնարանը 1-2 ժ. :

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m