Խոհանոց

10.06.2020
Վարունգի մարինացում դիտվել է 726

Վարունգի մարինացում

Մարինացնելու համար ամենից հարմար է վերցնել միջին մեծության և պինդ վարունգները: Մարինացնելուց առաջ վարունգները տեսակավորում են ըստ չափերի, որպեսզի ամեն մի խմբի մեջ լինեն միատեսակ մեծության վարունգներ և մաքուր լվանում են։ Պինդ, մսալի և փոքր կորիզներ ունեցող խոշոր վարունգները կարելի է կտրտել շրջանաձև, 17 միլիմետր հաստությամբ կամ երկարավուն շերտերով։

Վարունգները նախքան կեսլիտրանոց բանկաների մեջ դարսելը' բանկայի մեջ են դափնու մեկ տերև, մեկ շերտ կարմիր պղպեղ, 5 հատ մեխակ և 3-ական հատիկ բուրավետ և սև պղպեղ: Վարունգները բանկայի մեջ դարսում են ինչքան հնարավոր է խիտ, ավելի լավ է շարքերով, որպեսզի շատ տեղավորվի, և դրանց վրա լցնում մարինացնող հյութ, բանկայի մեջ դրվում է 350 գրամ վարունգ և 150 գրամ հյութ:

Մեկ լիտր մարինացնող հյութ պատրաստելու համար վերցնում են 1 լիտր ջուր, տաքացնելով նրա մեջ լուծում են 50 գրամ շաքար և 60 գրամ աղ: Լուծույթը եռացնում են 5 րոպե: Այնուհետև այն քամում են ֆլանելի գործվածքի միջոցով ու հովացնում: Նայած թե ինչպիսի մարինադ (ուժեղ կամ թույլ) եք ուզում պատրաստել և ինչպիսի թնդություն ունի քացախաթթուն, հյութին կարելի է ավելացնել կամ պակասեցնել քացախաթթու։

Թունդ մարինադ պատրաստելիս մեկ կիլոգրամ հյութ (աղաջուր) սարքելու համար վերցնում են' 40 գրամ քացախաթթու (80 տոկոսանոց), 820 գրամ ջուր, 80 գրամ շաքար, 35 գրամ ճաշի աղ, 2 ծովաբողկ (արմատ), սև հաղարջի 2 տերև, 4 տերև մաղադանոս, 3 էստրագոնա, 3 տերև սամիթ, դափնու 2 տերև և 7 պճեղ սխտոր:

Բոլոր համեմունքները դարսում են վարունգների արանքներում, իսկ շաքարը, քացախաթթուն և աղը գործածում են որպես աղաջուր: Աղաջուրը պետք է անպայման ծածկի վարունգները:

Մարինադի թույլ աղաջուր պատրաստելու դեպքում քացախաթթվի քանակը պակասեցվում է մինչև 17 գրամ և դրա համեմատությամը ավելացվում է ջրի քանակը:

Համեմունքների բուսաջուրը լցնում են աղաջրի մեջ: Լիովին աղաջրի մեջ ընկղված վարունգների բանկան մի լավ խցանում են և ստերիլացնում եռման ջրի մեջ' կես լիտրանոցները և մեկ լիտրանոցները' 5-7 րոպե, իսկ 3 լիտրանոց բալոնները' 20 րոպե։

Ստերիլացնելուց հետո բանկաները անմիջապես վացնում են սառը ջրի մեջ, որպեսզի վարունգները շլխկեն:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m