Առողջություն

30.12.2020
Սերկեևիլի օգտակարությունը դիտվել է 3052

Սերկեևիլի օգտակարությունը

Սերկեևիլն ամենաօգտակար մրգերից է, այն հարուստ է վիտամիններով և օրգանիզմին անհրաժեշտ այլ սննդարար նյութերով:Սերկևիլը հարուստ է թթուներով, պեկտինով, երկաթով, կալիումով, ֆոսֆորով, կալցիումով, A, B, C, E, PP վիտամիններով:Ժողովրդական բժշկությունը սերկևիլն օգտագործում է ջերմիջեցող միջոցների օգտագործման համար:Սերկևելի մուրաբան կարող է օգնել կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը: Արյունահոսությունը դադարեցնելու համար խորհուրդ է տրվում սերկևիլի կորիզներով թուրմ օգտագործել:

Ժողովրդական բժշկությունն օգտագործում է նաև սերկևիլի տերևները: Դրանցով պատրաստված թուրմը կարող է արդյունավետորեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սերկևիլի հյութը ևս օգտակար է, քանի որ կարող է հականեխիչ ազդեցություն ունենալ: Այն խորհուրդ է տրվում նաև վերին շնչուղիների հիվանդություններով տառապող անձանց: Սերկևիլը նյութեր է պարունակում, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս բերել տոքսինները, մաքրել աղիները, խորչընդոտել նյութափոխանակության համակարգի բորբոքային հիվանդությունների զարգացմանը: Բացի այդ՝ սերկևիլի կալորիականությունը ցածր է:

Սերկևիլն օգնում է պայքարել նաև մտավոր լարվածության, սթրեսի դեմ, նպաստում է տրամադրության բարձրացմանը: Սերկևիլի հյութը հաճախ օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ բշտիկներից ազատվելու նպատակով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m