Առողջություն

28.07.2020
Ինչ է նշանակում բազմազան սնունդ դիտվել է 3569

Ինչ է նշանակում բազմազան սնունդ

Բազմազան սնունդը ի տարբերություն միօրինակի կազմվում է տարբեր ուտելիքներից: Դրա արժանիքն այն է, որ օրգանիզմը ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր նյութերը' սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային նյութեր և վիտամիններ:

Միօրինակ սնվելու դեպքում օրգանիզմը չի ստանում առողջության պահպանման համար անհրաժեշտ որոշ նյութեր, որի հետևանքով այն խանգարվում է: Բերենք օրինակ:

Մենք հանդիպեցինք երիտասարդ հասակում համարյա բոլոր ատամները կորցրած մի տղամարդու: Նա ծնվել էր գյուղական բազմանդամ ընտանիքում, սովորել քաղաքի միջնակարգ դպրոցում և քանի որ ծնողները նյութապես անբավարար էին ապահովված, մայրը ամեն կիրակի նրա համար ալլուրից ուտելիք էր պատրաստում, որը նա տանում էր քաղաք, ուր սովորում էր, և դրանով էր հիմնականում սնվում մինչև շաբաթ օրը, երբ վերադառնում էր ծնողների մոտ: Կարճ ժամանակ անց սկսեցին նրա ատամները ցավել: Իսկ երբ նա բավական երկար ժամանակ հետո որոշեց դիմել ատամնաբույժի, արդեն անհնարին էր փրկել ատամները, և նա ստիպված էր երիտասարդ հասակից օգտվել արհեստական ատամներից:

Բուսակերական կերակուրը նույնպես բավական չէ մարդու օրգանիզմի համար: Բուսակերները օգտագործում են միայն բուսական կեր. նրանք ձու, կաթ, կաթնաշոռ և այլն չեն ուտում: Այդպիսի միօրինակ սնունդը նույնպես հանգեցնում է առողջության խանգարման: Որոշ բուսակերներ խուսափում են միայն մորթած կենդանիների մսից պատրաստած մթերքներից: Նրանք ուտում են ձու, կաթ, կաթնամթերք:

Այդպիսի մարդիկ կարող են երկար տարիներ պահպանել առողջությունը: Մարդիկ կան, որոնք այդ դիետան պահպանել են իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն իրենց կերակրացանկին նրանք ավելի շատ են ուշադրություն հատկացնում, քան բազմազան ուտելիքներով սնվող մարդիկ: Դե, իսկ սննդին հատկացրած նրանց էլ ավելի շատ են:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m