Առողջություն

04.06.2020
Օտարածին մարմինները հեռացնելու եղանակների մասին դիտվել է 485

Օտարածին մարմինները հեռացնելու եղանակների մասին

Պատահում է, որ զանազան փոքր առարկաներ (կոճակ, արևածաղիկ, կնոպկա, և այլն) ընկնում են երեխաների քթի, ականջի, կերակրափողի, շնչափողի մեջ: Դա երբեմն պատահում է նաև մեծերին:

Այդ դեպքերում չպետք է ձգտել տնային պայմաններում հանել այդպիսի օտարածին մարմինը, քանի որ անհմուտ շարժումներով կարող եք ավելի խորը տանել այն: Տուժածին պետք է շտապ կարգով հասցնել հիվանդանոց:

Եթե աչքի մեջ ընկնում է որևէ աղբ կամ մժղուկ, ապա չպետք է աչքը շփել և ձգտել օտարածին մարմինը հանել թաշկինակով կամ լեզվով: Այդ ձևով կարելի է աչքը վարակել

Այս դեպքում պետք է մի բաժակի կամ ըմպանակի մեջ մինչև բերանը լցնել եռացրած ջուր կամ թունդ թեյ ու աչքն ընկղմել հեղուկի մեջ և թարթել (բացուխուփ անել): Այդ պրոցեդուրան կրկնում են մի քանի անգամ մինչև որ օտարածին մարմինը դուրս գա աչքից: Այն դեպքում, երբ այլ եղանակով չհաջողվի արդյունքի հասնել, պետք է դիմել բժշկի:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m