Առողջություն

08.06.2020
Ծխելը վնասակար է դիտվել է 224

Ծխելը վնասակար է

Ծխողն իր կյանքի ընթացքում հսկայական քանակությամբ ծխախոտ է ծխում: Օրինակ, 30 տարվա ընթացքում օրական 20 հատ ծխախոտ ծխելու դեպքում նա օգտագործում է 200 հազար հատ ծխախոտ, կամ 160 կիլոգրամ (10 փութ, որի մեջ պարունակում է 800 գրամ նիկտտին, այսինքն' ութ հազար մահացու դոզա) ։ Նիկոտինը ծխի հետ միասին մտնելով բերանը, գրգռում է բերանի խոռոչի, լեզվի, քթըմպանի լորձաթաղանթների զգայական ներվերի վերջույթները: Նիկոտինը արյան մեջ է մտնում թոքերի միջոցով:

Նիկոտինը շատ վնասակար ներգործություն է ունենում նախ և առաջ ներվային սիստեմի վրա: Քանի որ նիկոտինն սկզբում գրգռում, զարթեցնում է ներվային սիստեմը, իսկ ճնշում և պարալիզում է այն, ապա ծխելով սիստեմի գործունեությունը բարելավելը աբուսիկ պատկերացում է առաջացնում այն մասին, թե հոգնածությունն անցնում է: Եթե ծխողը աշխատելիս հոգնել է, ապա իրար հետևից մի քանի ծխախոտ ծխելու և մատներով աննդհատ ճակատը շփելու փոխարեն ավելի լավ է 30-40 րոպեով դուրս գա թարմ օդ և աշխատելու վերադառնալով կհամոզվի, որ հոգանծությունը անցել է, թարմացել է ու հաջողությամբ կկարողանա շարունակել աշխատանքը:

Անհրաժեշտ է հիշել նաև, որ նիկոտինի ազդեցությամբ գլխուղեղի արյունատար անոթները արագորեն մաշվում են, նրանց լուսանցքները նեղանում և արյունը դեպի ուղեղն է մատուցվում ավելի քիչ քանակով: Իսկ քանի որ դրա հետեվանքով վատանում է սնումը ապա երևան են գալիս գլխացավ, գլխապտույտ, ընկնում են հիշողությունն ու աշխատունակությունը:

Երկար ժամանակ ծխողների մոտ նիկոտինը օրգանիզմի մեջ մտնելով փոքր դոզաներով, ծխողը վարժվում է նիկոտինին: Այդ պատճառով էլ ուժգին թունավորման երևույթ տեղի չի ունենում: Սակայն դա չի նշանակում, թե պակասում է նիկոտինի վնասակար ներգոծությունը: Նիկոտինով խրոնիկաբար թունավորվելը կարճացնում է ծխողի կյանքը:

Նիկոտինն առաջացնում է սրտի գործունեության գրգում: Սրտի կծկումների թիվը ավելանում է (օրվա ընթացքում ծխողի սիրտը 10-15 հազար ավելի կծկումներ է անում, քան չծխողինը): Դրա հետ միասին բարձրանում է նաև արյան ճնշումը: Սրտի մկանների ավելորդ, ոչ անհրաժեշտ կծկումները արագացնում են նրա մաշումը, հանգեցնում են վաղաժամ ծերության:

Նիկոտինը չափազանց վատ է ազդում շնչառական օրգանների վրա: Բոլորին հայտնի է նոր ծխողների անզուսպ հազը, որն առաջանում է շնչառական ուղիների վրա նիկոտինի ունեցած վնասակար ներգործության պատճառով: Դա հատկապես ցայտուն է երևում ծխող կանանց մոտ, որոնց ձայնը կոպտանում է ու ցածրանում ' նիկոտինի ազդեցությամբ ձայնակապերի էլաստիկությունը նվազելու կապակցությամբ:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m