Հագուստ

28.05.2020
Հետաքրքիր գաղափարներ ` ձեր դարակները օպտիմալացնելու համար դիտվել է 1099

Հետաքրքիր գաղափարներ ` ձեր դարակները օպտիմալացնելու համար

Հագուստի արդյունավետ դասավորման ՝ մի քանի օգտակար լուծումներ:

Ուշադրություն դարձրեք կոնստրուկտոր կահույքին. Պահեստավորման այդպիսի համակարգն ունի մի քանի օգտագործման լուծումներ և դուք կարող եք սեզոնին «վերակառուցել» այն ներկայիս զգեստապահարանի համար:

Մի անտեսեք դարակաշարերի կախոցները, որոնք կարող եք տեղադրել ցանկացած ազատ պատի երկայնքով ։ Այդպիսի կախիչներ կարող են մի քանի մասերի բաժանվել և ավելանալ ձողերով , ինչը կարող է էապես մեծացնել դրանց վրա պահվող իրերի քանակը: Արդեն զբաղեցրել եք ամբողջ հատակն ու պատե՞րը : Ոչինչ , քանի որ մենք դեռ ունենք առաստաղ:

Առաստաղին մոնտաժվող կախոցները , կարող են հանդիսանալ հիանալի դիզայնի որոշում ձեր փոքր բնակարանի ինտերիերում: Նման կախիչներից ամենօրյա հագուստը պահելը շատ հարմար չէ, բայց պիջակները և սեզոնային հագուստները փոշուց և միջատներից հեշտ կպաշպանեք ։ Դրանք գործնականում տեղ չեն գրավում:

Եվ եթե դուք նոր պետք է վերազինեք ձեր նոր բնակելի տարացքը, և դա չափերով շատ համեստ է, անմիջապես մտածեք պահեստային տեղերի մասին `ոչ միայն հագուստի, այլև կոշիկների, մանկական խաղալիքների, կենցաղային մանրուքների մասին: Այսպիսով, եթե պահարաններ , ապա պատերի ամբողջ բարձրությամբ , այնպես որ հետագայում ստիպված չեք լինի ինչ-որ բան մտածել ազատ տարացքը լրացնելու համար:

Բազմոց և բազկաթոռներ ` ներսից ընդարձակ ազատ պահոցներով : Եվ, իհարկե, փորձեք ազատվել ավելորդից. Վաճառեք կամ նվիրեք որակյալ իրեր , իսկ մաշված հագուստն ու կոշիկը առանց երկմտելու շպրտեք ։

Հիշեք, որ նույնիսկ ամենափոքր բնակարանի ներուժը բավականաչափ մեծ է , եթե օգտագործում եք ձեր սեփական երևակայությունը, օրիգինալ գաղափարները և հարմարեցումները, որոնք հորինել են մեկ ուրիշը: Թող ձեր բնակարանի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը աշխատի հարմարավետության և կոնֆորտի համար:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m