Հագուստ

11.05.2020
Ինչպես մաքրել բրդե և կիսաբրդե կոստյումները դիտվել է 538

Ինչպես մաքրել բրդե և կիսաբրդե կոստյումները

Բրդե և կիսաբրդե կոստյումները մաքրում են տարբեր ձևով, նայած թե կոստյումը ինչ գույնի է, ինչ աստիճանի է կեղտոտված և ինչ տեսակի գործվածք է:

Մուգ գույնի մաքրում են բենղինով, որի օգնությամբ սրբում են ճարպի կեղտարծերը: Ճարպի կեղտաբծեր չունեցող, բայց խիստ կեղտոտված կոստյումները, եթե նրանց գույնը բավականաչափ կայուն է, լվանում են միջուկային օճառով (շատ ճարպաթթու պարունակող բարձրորակ օճառ), իսկ եթե գույնը կայուն չե' սովորական օճառով: Կարելի է օգտագործել նաև մանանեխ և լվացքի փոշի:

Լվանալուց առաջ կոստյումները թրջում են գոլ ջրում, որի մեջ մի քիչ անուշադրի սպիրտ են ավելացնում (1 դույլ ջրին' 1 ճաշի դդալ)։ Լվանալիս շփում են գոլ օճառաջրով թրջած խոզանակով (1 դույլ ջրին 50 գր. օճառ), որից հետո ամբողջ կոստյումը 2-3 անգամ գոլ ջրով լվանում են:

Թանկարժեք բրդե կոստյումները չեն լվանում, այլ ճարպի և կեղտաբծերը մաքրելուց հետո շփում են ջրախառն անուշադրի սպիրտի մեջ թրջած խոզանակով, գործվածքը դրանով թեթևակի ներծծելով:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m