Հագուստ

21.04.2020
Սպիտակեղենի եվ հագուստի ախտահանումը տնային պայմաններում դիտվել է 816

Սպիտակեղենի եվ հագուստի ախտահանումը տնային պայմաններում

Հիվանդի սպիտակեղենը ախտահանելու համար պետք է այն եռացնել ալկալիական լուծույթում ոչ պակաս, քան մեկ ժամ: Ալկալիներից այդ նպատակով կարելի է օգտագործել լվացքի սոդան, տրինատրիումֆոսֆատը, մոխրալկալին, բորաքսը կամ պոտաշը' մեկ ջրին 10-20 գրամի շափով: Եռացնելուց հետո սպիտակեղենը պետք է մի քանի անգամ պարզաջրել: Վերջին անգամ ջրին պետք է ավելացնել մի քիչ քացախաթթու։

Վերնահագուստի ախտահանման ամենապարզ միջոցներից մեկն է բաց օդում և թափ տալը' ամենից լավ է արևի տակ: Լավ է, երբ հագուստը չորացվում է ոչ պակաս 50 C ջերմության տակ կամ գոլորշիով:

Բամբակյա գունավոր , ինչպես նաև բրդյա և մետաքսյա իրերը, որոնք պետք է լվացվեն, մեկ ու կես ժամ դնել քլորամինի կամ ֆորմալինի լուծույթի մեջ (մեկ լիտը ջրին 10 գր), հետո լվանալ օճառով: Լավ է ախտահանում նաև տաք արդուկը, կարերը առանձնապես պետք է լավ արդուկել:

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m