Լվացք

14.04.2020
Ինչպես լվանալ շտապելային գործվացքներից պատրաստված իրերը դիտվել է 250

Ինչպես լվանալ շտապելային գործվացքներից պատրաստված իրերը

Շտապելային գործվածքներից (քաթան, սարժա և այլն) պատրաստված կարի արտադրանքների լվանալը շատ է տարբերվում բամբակեղեն, վուշե և այլ գործվածքների լվանալուց : Շտապելային մանրաթելից պատրաստված իրերը չի կարելի եփացնել, չի կարելի լվանալ նաև լվացքի տախտակով, խոզանակով և այլ մեխանիկական հարմարանքներով, չի կարելի ջրի մեջ ավելացնել ալկալիական բաղադրություններ ( սոդա, լվացքի հեղուկ և այլն):

Շտապելային մանրաթելից պատրաստված գործվածքը հարկավոր չէ տրորել և պինդ ոլորել. պետք է գործվածքը օճառաջրի մեջ թեթևակիորեն բռնել մատներով և սեղմել ձեռքի ափերով:

Անհրաժեշտ է հիշել, որ խոնավ վիճակում շտապելային մանրաթելի ամրությունը նվազում է 50 տոկոսով: Շտապելային գործվածքներից պատրաստված իրերը խորհուրդ է տրվում լվանալ առատ փրփուրով գոլ օճառաջրի մեջ, 40° ոչ բարձր ջերմություն ունեցող ջրով: Լվացքի համար ամենից հարմար է օգտագործել սովորական բարձրորակ տնտեսական օճառ (60-72 տոկոսանոց):

Հագուստի շատ կեղտոտված տեղերը պետք է օճառել և լվանալ նախքան ամբողջ իրը լվանալ սկսելը: Շատ մաշված շտապելային քաթանից կարած իրերը խորհուրդ չի տրվում լվանալ: Խորհուրդ չի տրվում լվանալ նաև ձեռքի գունավոր օճառով, քանի որ դա կարող է իր գույնը տալ գործվածքին: Լվանալուց հագուստը պետք է լավ պարզաջրել սկզբում գոլ ջրում, այնուհետև սառը ջրում, որի մեջ պետք է ավելացնել մի քիչ քացախ (3 լիտր ջրին' մեկ թեյի գդալ քացախ), դա գործվածքին փայլ է տալիս և վերականգնում է գույները:

Պարզաջրելուց հետո հագուստը հարկավոր է վերջնականապես մզել առանց ոլորելու, փաթաթել մի մաքուր, գործվածքի մեջ (սրբիչ կամ սավան), որից հետո կախել չորացնելու համար:

Չորացնելուց հետո շտապելային ամրությունը լիովին վերականգնվում է: Շտապելային մանրաթելից պատրաստված գործվածքը արդուկում են չափավոր տաքացած արդուկով, թեթևակիորեն ձգելով, որպեսզի հագուստին տան անհրաժեշտ ձևը:

Ճիշտ լվանալու և արդուկելու դեպքում երկարում է հահագնելու հագնելու ժամկետը և երկար ժամանակ պահպանվում է նրա տեսքը

user-img

Նյութի հեղինակ

Ադմինիստրատոր
facebook-m
instagram-m
send-m
search-m